Ուղիղ եթեր
Ներքին 33 րոպե առաջ - 12:05 04-11-2026

Ինձ թվում է՝ Նարեկ Կարապետյանը Էրմիտաժում է ապրում, հարկերով խուզարկում, չե՞ք ավարտում. Գեղամ Մանուկյանը՝ Արփինե Սարգսյանին

«Գայթակղությունը մեծ ա՝ հարցնեմ, թե նոր անձնագրերի ատամհատիկը երբ եք անելու, որտեղ եք անելու, թվում ա, էնպես եք ներկայացնում, թվում ա, թե հայ ժողովուրդը դրանից մեծ տոն մեկ էլ Ավարայրում ա ունեցել»:

Այս մասին ԱԺ-ում ասել է ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին:

Գեղամ Մանուկյանը հարց է ուղղել նաև այսօր առավոտից «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տանն իրականացված խուզարկության մասին. «Դուք էստեղ սիրուն խոսում եք, ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի տունը խուզարկում են, կարող ա՞ Էրմիտաժում ա ապրում ա, հարկերով խուզարկում, չեք ավարտում»:

Խոսելով Կարապետյանների բնակարանում իրականացվող խուզարկության մասին՝ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ դրանք իրավական ստանդարտ պրոցեսներ են. «Ինչ վերաբերում է Նարեկ Կարապետյանի և մնացյալի հետ կապված խուզարկություններին. դրանք իրավական ստանդարտ պրոցեսներ են, քննիչի կողմից կա համապատասխան որոշում, ոստիկանությունն այդ պրոցեսում աջակցող դերակատարում ունի և ցանկացած իրավիճակում անկախ անձի անուն ազգանունից, բնական է, որ եթե կա խուզարկության հիմք, խուզարկությունները պետք է տեղի ունենան»:

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են