Արտաքին 1 տարի առաջ - 19:57 09-11-2024

ԵՄ-ից վստահեցնում են՝ Չինաստանի հետ առևտրային պատերազմ չեն ցանկանում


ԵՄ-ը առեւտրային պատերազմ չի ցանկանում Չինաստանի հետ, բայց բանակցությունների հինգ տարիները չեն հանգեցրել իրական առաջընթացի, շաբաթ ասել է Չինաստանում ԵՄ դեսպան Խորխե Տոլեդոն՝ ավելացնելով, որ աճում է անհանգստությունը չինական շուկայում եվրոպական բժշկական սարքերի հասանելիության առումով, տեղեկացրել է Reuters-ը։

ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային անհամաձայնությունները սաստկացել են վերջին մեկ տարում, այն բանից հետո, երբ ԵՄ-ը սկսել է հետաքննությունը չինական արտադրության էլեկտրական մեքենաների ներմուծման հանդեպ, ինչը դրդել է Պեկինին հետաքննություն սկսել եվրոպական խոզաբուծական եւ կաթնամթերքների արդյունաբերության հանդեպ եւ սահմանափակել բրենդիի ներմուծումը։

Անցած շաբաթ ուժի մեջ մտան ԵՄ նոր տուրքերը 45,3 տոկոսի չափով չինական էլեկտրական մեքենաների ներմուծման վրա։

Բացի այդ, ապրիլին ԵՄ-ը հետաքննություն է սկսել Չինաստանում բժշկական սարքերի պետական գնումների հանդեպ, որոնք այդ ժամանակ խիստ քննադատության էին ենթարկվել Պեկինի կողմից։

Հանդես գալով Շանհայի միջոցառման ժամանակ՝ Չինաստանում ԵՄ դեսպանը հայտնել է, որ բանակցությունները բուժսարքավորումների եվրոպական արտադրողների հետ ցույց են տվել, որ դրանք ենթարկվում են խտրականության Չինաստանում պետական գնումների ժամանակ։

«Մենք պարզեցինք, որ դա ակնհայտ է... Եվրոպական ընկերությունները, որոնք վերջին երկու տարիների ընթացքում արտադրել են բուժսարքավորումներ Չինաստանում, ենթարկվում են խտրականության իրենց չինական մրցակիցների հանդեպ պետական գնումների ոլորտում,- ասել է Տոլեդոն Չինաստան-Եվրոպա միջազգային բիզնես-դպրոցի 30-ամյակի տոնակատարության ժամանակ։- Եթե դա ճիշտ է, իսկ մենք գիտենք, որ դա ճիշտ է, մենք Եվրոպայում չինական ընկերություններին կվերաբերվենք նույն կերպ. ինչպես իրենք այստեղ։ Մենք առեւտրային պատերազմ չենք ցանկանում։ Մենք պարզապես ցանկանում ենք թափանցիկություն։ Մենք հավասար պայմաններ ենք ուզում»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում