Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 22:24 15-04-2026

Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին. ՇՄՆ

Հայաստանը պաշտոնապես միացել է BES Solution Fund-ին՝ դառնալով Բիոկենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների ցանցի (Biodiversity and Ecosystem Services Network) շրջանակում աջակցություն ստացող 13-րդ երկիրը։

Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Այս համագործակցությունը հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ կերպով ամրապնդել կենսաբազմազանության վերաբերյալ գիտելիքների ներառումն ազգային քաղաքականությունների և գործնական միջոցառումների մեջ՝ այն պայմաններում, երբ բնության ոլորտում առկա մարտահրավերներն ու հնարավորությունները արագ են փոփոխվում։

Նախաձեռնությունը կնպաստի կենսաբազմազանության և էկոհամակարգային ծառայությունների մոտեցումների ավելի արդյունավետ ինտեգրմանն ազգային քաղաքականությունների և զարգացման պլանավորման գործընթացներում՝ ներառյալ IPBES գնահատումների և տեղական գիտելիքների համակարգված կիրառումը։

Միաժամանակ այն կխթանի համագործակցության ամրապնդումը քաղաքականություն մշակողների, գիտնականների և տեղական համայնքների միջև՝ նպաստելով էկոհամակարգերի վերականգնման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման և կլիմայական դիմակայունության ուղղությամբ գործնական մոտեցումների զարգացմանը։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
14:00 Նախ Փաշինյանի բռնությունից պիտի ազատվեն, հետո նախագիծ բերեն ԱԺ
15:30 Իրավապահ ընտանիք. կամ որոշումներ են կայացնում, կամ խորհուրդներ են տալիս
11:10 Կարող ա՞ դուք էլ եք բռնության զոհ. Էդգար Ղազարյանը՝ Զարուհի Բաթոյանին
14:14 Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի
12:18 Ստեփանավանում ՔՊ-ն կքվեարկի Արմեն Գրիգորյանի օգտին․ հանդես ենք գալու միասնական․ մարզպետ