Ուղիղ եթեր
Արտաքին Միտք 4 ամիս առաջ - 23:44 07-04-2026

Թրամփը սպառնում է Իրանին ցեղասպանությամբ՝ «ամբողջ քաղաքակրթության» բնաջնջմամբ. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը.

Եվ այսպես, մոտավորապես հինգ ժամից՝ վաղը, Երևանի ժամանակով ժամը 04:00-ին, լրանում է ԱՄՆ նախագահ Դ. Թրամփի՝ Իրանին ներկայացրած վերջնագրի ժամկետը։ Թրամփը, ոչ ավել, ոչ պակաս, սպառնում է Իրանին ցեղասպանությամբ՝ «ամբողջ քաղաքակրթության» բնաջնջմամբ։ Նա խոստացել է ոչնչացնել Իրանի բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները։

Հասկանալի է, որ բոլորը ոչնչացնել չի կարող, քանի որ էլեկտրակայանների թիվը հասնում է մոտ 400-ի, իսկ կամուրջների թիվը շատ-շատ է. այն իրականում անհնար է հաշվարկել՝ Իրանը լեռնային երկիր է։ Սակայն խոշոր էլեկտրակայաններն ու կարևոր կամուրջները շարքից հանել կարող է։ Իհարկե, դրան կհետևի Իրանի չափազանց ուժգին պատասխանը՝ ուղղված Իսրայելին և հատկապես Պարսից ծոցի արաբական միապետություններին։ Դրանից հետո պատերազմը կմտնի բոլորովին նոր փուլ՝ կանխատեսելի և անկանխատեսելի հետևանքներով, որոնց կանդրադառնամ վաղը։ (Նշեմ միայն, որ, ինչպես միշտ ՀՀ «ղեկավարությունը» զբաղված է ինչով ասես՝ բացի երկիրը մոտակա հնարավոր ճգնաժամային իրավիճակներին նախապատրաստելու հարցերից։)

Իսկ այժմ ուզում եմ մի քանի խոսք ասել Թրամփի վերջնագրին Իրանի տված պատասխանի մասին։ Ըստ Wall Street Journal-ի՝ Իրանը մերժել է վերջնագիրը և միջնորդների միջոցով հայտնել, որ իր տրամադրության տակ ունի մոտ 15,000 հրթիռ և շուրջ 45,000 անօդաչու սարք, որոնցով դեռ կարող է շատ մեծ վնասներ հասցնել իր թշնամիներին։

Այս պատասխանը կարդալիս անմիջապես հիշեցի 1720-ական թվականներին Արցախում կենտրոնացած նորաստեղծ հայոց զորքի հրամանատարության պատասխանը օսմանյան բանակի գլխավոր զորահրամանատար Սարի-Մուսթաֆա փաշային։ 1725 թ. վերջինս սուրհանդակ էր ուղարկել «Սղնախի հայերին»՝ պահանջելով նրանցից հինգ տարվա հարկն ու տուրքը։ Հրաժարվելու դեպքում սպառնացել էր զորքով ներխուժել Ղարաբաղ և ավերել երկիրը։ Ըստ ռուսերեն գրված մի արխիվային փաստաթղթի՝
«Սղնախի հայերը պատասխանել են նրան, թե՝ “մենք փող չունենք, բայց մեզանից յուրաքանչյուրն ունի մեկ հրացան ու մեկ սուր։ Եվ եթե իսկապես մեր դեմ արշավես, ապա Աստծո օգնությամբ ձեր դեմ կկռվենք։ Իսկ ձեզանից չենք վախենում, որովհետև մեր մարտիկների թիվը մեծ է՝ քառասուն հազար մարդ”»։

Փաստորեն, ինչպես և նախորդ գրառմանս մեջ էի նկատել, հայ և իրանցի ռազմիկներն ունեն բավականին նույնանման արխետիպային մտածողություն՝ արժանապատվություն, դիմադրություն, ինքնազոհաբերություն՝ հանուն հայրենիքի։ Եվ այդ ամենն պարզորեն արտահայտվում է նաև լեզվամտածողության ու տրամաբանության միակերպության մեջ։

Հուսանք՝ Իրանը կդիմանա սպասվող մեծ փորձություններին և կշարունակի պահել Հայաստանի թիկունքը։ Հուսանք նաև, որ Թրամփն ու նրա որդեգրած նորօրյա ֆաշիստական ուղեգիծը կպարտվեն հենց բուն Միացյալ Նահանգներում։

Աստվածն առաջ։
Հ.գ. Ահա նաև վերը հիշատակված ռուսերեն վավերագրից համապատասխան բնագրային հատվածը.
«Из Гянджи турецкой паша писал к сагнацким армянам, чтоб они прислали к нему дани за пять лет и подать: “ежели де у вас дань готова, то пришлите, а ежели не готовы, то изготовьте за все годы, чтоб были готовы. А ежели дань не пришлете, то де мы придем и насильно у вас возьмем”. Сагнацкие армяня ответствовали ему, что “у нас де денег нет, только есть у всякого по одному ружью и по одной сабле, и ежели хотя придешь к нам, то мы с Божьей помощью против вас стоять будем; и вас не боимся, понеже де у нас людей многое число – сорок тысячи”».

(АВПР, фонд Сношения России с Персией, 1726 г., опись 1, док. 4, л. 213а)։
Առավել մանրամասն այս հաղորդումը քննել եմ իմ հետևյալ գրքում՝ «Հայոց զորքն Արցախում 1722-1735 թվականներին. կազմավորումը, զինումը և ճակատամարտերը» (Երևան, 2025, էջ 47-48)։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին