Ներքին 6 ամիս առաջ - 12:15 05-04-2026

Աշխարհում սա միակ հաղթանակն է, որ բոլորինն է, պարտվողներ չկան. տեր Եսային` Հարության մասին

Քրիստոսի հրաշափառ հարությունը մեզ համար հաղթանակի և մեր անխափան ընթացքի խորհուրդն է, քանզի Քրիստոսն իր խաչելությամբ և հարությամբ հաստատեց, որ վերջին խոսքը մահվանը չէ, այլ կյանքին է։

Այս մասին Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։

«Քրիստոսի Հարության խորհուրդը մեզ առաջնորդում է մեր կյանքը լիարժեք և իմաստավորված ապրելու՝ աստվածային սիրով և օրհնությամբ։ Հարությամբ Քրիստոսը հայտարարեց, որ ինքը հաղթեց աշխարհին, և հաղթեց մահվանը։ Նշանակում է, որ այս հաղթանակը բոլորինս է։ Աշխարհում սա միակ հաղթանակն է մահվան նկատմամբ, չարի նկատմամբ։ Միակ հաղթանակն է, որը միաժամանակ ուրախություն, մխիթարություն է պարգևում բոլորին»,- ասաց տեր Եսային։

Նրա խոսքով` անկախ նրանից, թե Հայ Առաքելական եկեղեցին ու հայ ժողովուրդն այսօր ինչ օրեր են ապրում և ինչ փորձությունների ու դժվարությունների միջով անցնում, շատ կարևոր է, որ բոլորին առաջնորդեն ավետարանական պատվիրանները, որոնք չեն փոփոխվում։

«Քրիստոնեությունը միշտ էլ այդ հաղթական կրոնն է և յուրաքանչյուր հավատացյալի պարգևում է այդ հաղթանակը՝ Քրիստոսի հաղթանակը։ Մեր կյանքի ընթացքում բոլորս էլ պայքարում ենք դժվարությունները հաղթահարելու համար, որում մեզ օգնում է Աստծո նկատմամբ ունեցած հավատքն ու հավատարմությունը»,–ասաց տեր Եսային։

Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
08:21 Խոդորկովսկին կոչ է արել Եվրոպային նպաստել ռուսական էլիտայի պառակտմանը