ԱՄՆ Սենատում դեմոկրատների առաջնորդը խոստացել է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը
ԱՄՆ–ի միջանկյալ ընտրություններում իր կուսակիցների հաղթանակից հետո Սենատի դեմոկրատական խմբակցության առաջնորդ Չակ Շումերը խոստացել է վերջ դնել Իրանի հետ հակամարտությանը։
«Այդ պատերազմը պետք է ավարտվի»,– լրագրողներին ասել է Շումերը։
Նրա խոսքով՝ որոշ հանրապետականներ արդեն միանում են դեմոկրատներին՝ Իրանի դեմ ռազմական գործողություններին վերջ դնելու մտադրությամբ։