Ներքին 8 ամիս առաջ - 21:00 14-02-2026

Տանիքը բոլորինն է, բանալին՝ լիազորինը. Մոլդովական 27-ում անձրևը լցվում է բնակարաններ

Երբ սկսվում է անձրևը, Երևանի Մոլդովական 27 շենքի բնակիչների համար օրը դառնում է մղձավանջ։ Շենքի տանիքը անմխիթար վիճակում է, ինչի պատճառով ջուրը թափվում է բնակարան՝ վնասելով գույքը, վերանորոգումը։

Բայց սա դեռ ամենը չէ, երբ բնակիչները փորձում են լուծում գտնել՝ միևնույն է ոչինչ չի ստացվում։ «Մոլդովական 27 շենքի կտուրը կաթում է, դիմել եմ համատիրություն, սակայն անգամ բանալին չեն տալիս, որ բարձրանանք սարքենք, չնայած, որ այն բոլորիս սեփականությունն է»,- հուսահատված նշում է Oragir.News-ին ահազանգած կինը։

Նրա խոսքով՝ իրավիճակն էլ ավելի է բարդանում, երբ փորձում են օգնություն գտնել պետական կառույցներից։ «Քաղաքապետարանն ասում է՝ համատիրությանն է, համատիրությունը ոչինչ չի անում, ոստիկանությունն էլ ասում է՝ մեր գործը չի»,-նշում է նա։

Քաղաքացին դիմում-նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետարան և ստացել հետևյալ պատասխանը. «Մոլդովական փողոցի հ. 27 շենքի կառավարման մարմին «Ասպիրանտ» համատիրությանը տեղեկացվել է Ձեր կողմից բարձրացված հարցի մասին: Տեղեկացվել է նաև, որ քանի դեռ վարչական շրջանի կողմից բաշխվող իզոգամը չի վերջացել, վարչական շրջանը կարող է տրամադրել համապատասխան քանակով իզոգամ շենքի տանիքը վերանորոգելու նպատակով»։

Փաստացի պատկան մարմինները ոչինչ չեն անում, բայց երբ մարդիկ ցանկանում են ինքնուրույն հարցին լուծում գտնել, հայտնվում են փակուղու մեջ։ Նման դեպքերը բազմաթիվ են մայրաքաղաքում, բայց ոչ մեկը լուծում չի ստանում։

Կարճ ասած՝ երբ շենքի վերջին հարկում ես ապրում՝ գլխիդ անձրև է գալիս, երբ առաջին հարկում ես՝ կոյուղաջրի մեջ ես։




Ամենից շատ դիտված

20:12 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել
19:30 Փաշինյանն անհարմար իրավիճակում է հայտնվել Բրյուսելում
12:35 Մտածում էի՝ գիշերվա ողբերգությունից հետո հրաժարական կտաք. Էդգար Ղազարյանը՝ Արփինե Սարգսյանին
08:35 Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և էլիտար հաճույքները․ «Հրապարակ»
09:30 1 մլն դրամ պահարանի համար. Արարատ Միրզոյանի և Գոհար Աբաջյանի առօրյայից
17:54 Փաշինյանը փորձում է առևտուր անել՝ կալանավորելով Սամվել Կարապետյանին. Նարեկ Կարապետյան
17:00 Վստահություն չկա ոչ միայն գազի գնի, այլև ընդհանրապես իշխանության վերաբերյալ. հարցում
16:03 Այն ինչ հիմա կատարվում է «Ուժեղ Հայաստան»-ի շուրջ, ոչ մի աղերս չունի օրենքի հետ. Լևոն Քոչարյան
14:08 Զելենսկու սիրելի խաղալիքը՝ մսաղացը, այժմ գործում է ամբողջ Ուկրաինայում. Զախարովա
16:28 Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ միջուկային զենք կիրառելու անհրաժեշտություն չի տեսնում

Ձեզ գուցե հետաքրքրի