Արտաքին 6 ամիս առաջ - 12:05 31-03-2026

ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելի և ԱՄՆ-ի դեմ պատասխան գործnղության 88-րդ փուլի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը հարվածներ են հասցնել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին՝ պատասխան գործողության 88-րդ փուլի շրջանակներում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:

«Այսօր լուսաբացին ԻՀՊԿ ռազմածովային ուժերի քաջարի մարտիկները «Ճշմարիտ խոստում- 4» գործողության 88-րդ ալիքի ընթացքում հզոր հարձակմամբ ծանր հարվածներ են հասցրել ամերիկյան և սիոնիստական ահաբեկիչների թիրախներին»,- գրված է հաղորդագրության մեջ։

Հայտարարության մեջ նշվում է, որ ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում բալիստիկ հրթիռներով հարված են հասցրել Իսրայելի հետ կապված բեռնտար նավերին։

«Սիոնիստական ռեժիմին պատկանող Haiphong Express անվամբ բեռնտար նավը խոցվել է ԻՀՊԿ ռազմածովային ուժերի բալիստիկ հրթիռներով՝ Պարսից ծոցի կենտրոնական հատվածի ջրերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, Իրանը հարձակվել է Քուվեյթի Ահմեդ ալ-Ջաբեր ավիաբազայի, ԱՄԷ-ում ԱՄՆ ծովային հետևակի տեղակայման վայրերի և Բահրեյնի մայրաքաղաքի օդանավակայանի տարածքում գտնվող Hawk զենիթահրթիռային համալիրի վրա։

«ԱՄԷ-ի ափամերձ գոտում ամերիկյան ծովային հետևակայինների կուտակման վայրը, որոնք ԻՀՊԿ կործանարար հրթիռների վախից թաքնվել էին ռազմաբազայից դուրս գտնվող ապաստարանում, ճշգրիտ հարվածի է ենթարկվել հարվածային անօդաչուների կողմից։ Ամերիկյան ահաբեկիչների Հինգերորդ նավատորմի Hawk հակաօդային պաշտպանության համակարգը, որը տեղակայված էր բազայից դուրս՝ Բահրեյնի Մանամա քաղաքի օդանավակայանի շրջակայքում, ոչնչացվել է հարվածային անօդաչու սարքերով։ Նաև գործողության ընթացքում այդ ուժերի անօդաչուների կողմից խոցվել են ամերիկյան ահաբեկիչների Ահմեդ ալ-Ջաբեր բազայի վաղ նախազգուշացման երկու առաջադեմ ռադարները», - նշվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

17:35 2 տարի աշխատակիցներից ամիսը 50 հազար դրամ է պահանջել․ Բյուրակնի դպրոցի նախկին տնօրենը կալանավորվել է
22:40 Մանրամասներ՝ հրազենային վնասվածքով հայտնաբերված զինծառայողի դեպքից
23:58 Կանեփ օգտագործողները կարող են չնկատել, թե ինչպես է վատանում իրենց քնի որակը․ հետազոտություն
22:09 «Գյումրու օր» միջոցառումը կկազմակերպվի Սամվել Կարապետյանի միջոցներով, ՔՊ-ականները վրդովված են
21:50 Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև` կնոջս բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
23:50 Փեզեշքիանը դատապարտել է իրանցի ոստիկանի սպանությունը՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչ անելով
18:50 ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի երկու բնակավայրերի նկատմամբ
11:00 ՔՊ-ից հեռացված Ավետիք Օրդյանը նաև հեռացվել է ԱԺ աշխատակազմից
17:41 Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է գլորվելով է ձորը. կա 1 զոհ, 3 վիրավոր
20:00 Պակիստանը մինչև հոկտեմբերի 10-ը երկրից հեռանալու հրահանգ է տվել աֆղան բժիշկներին և բժշկական ուսանողներին