Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 17:53 17-03-2026

Շուտ վերադարձիր, որ ծիծաղենք. դասընկերների հուզիչ անակնկալը փոքրիկ Ֆելիքսին

Արդեն մի քանի շաբաթ է, ինչ հանրությունը սրտացավությամբ հետևում է դերասան Գոռ Հակոբյանի որդու՝ Ֆելիքսի առողջական վիճակին և նրա բուժման համար կազմակերպված դրամահավաքին։

Փոքրիկի պատմությունը ոչ մեկին անտարբեր չի թողել, սակայն ամենաջերմ ու անմիջական աջակցությունը եկել է նրա հասակակիցներից։ Ֆելիքսի դասընկերները որոշել են յուրօրինակ ու հուզիչ անակնկալ մատուցել իրենց ընկերոջը։

Նրանք փոքրիկին գիրք են նվիրել, որի էջերին թողել են իրենց ամենաանկեղծ ու բարի մաղթանքները։

Գրքի անկյուններում գրված տողերը լցված են մաքրությամբ և ընկերական կարոտով.

• «Ֆելիքս ջան, սպասում եմ քեզ, որ միասին “Փաբջի” խաղանք» — Նարեկ

• «Շուտ վերադարձի՛ր, որ հայոց լեզվի ժամին ծիծաղենք…» — Հասմիկ

• «Աղի ձողիկները եկել են քեզ մոտ» — Անի Բ.

• «Իմ Ֆելիքս, սպասում եմ, որ շատ 10-եր նշանակեմ։ Սիրում եմ քեզ, իմ ազնիվ տղա-ընկեր» — Արևիկ

• «Ուզում եմ՝ ժպտաս» — Արմեն

• «Էլ չհիվանդանաս…» — Սաշա, Հովհաննես

• «Քեզ շատ քաղցրավենիքներ» — Անի, Եվա, Էրիկ «Ֆելիքս՝ ընկերս, սպասում եմ…» — Մարկ



Այս փոքրիկ նամակները, որտեղ միահյուսված են մանկական խաղերն ու դպրոցական առօրյայի կարոտը, ևս մեկ անգամ փաստում են՝ ամենադժվար պահերին անգամ փոքրիկ ու անկեղծ ժեստը կարող է մեծ ուժ և հույս պարգևել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում