Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 09:46 04-03-2026

25 մլն դրամ, 40 հազար դոլար, 25 հազար եվրո կանխիկ․ ով է ՍԱՏՄ պետի նոր տեղակալը

2021-2024-ին Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Արա Եղոյանը, որը մի քանի օր առաջ նշանակվել է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնը, հայտնի է կարճ ժամանակահատվածում ձեռք բերած զգալի գույքով և եկամուտներով։

Ով է այս պաշտոնյան և ինչով է աչքի ընկել իր պաշտոնավարման ընթացքում։ Ուշագրավ է, որ Եղոյանը 2018 թվականի տարեկան հայտարարագրում որևէ անշարժ գույք չի նշել։ Սակայն նույն տարվա վերջում նրա հայտարարագրած դրամական միջոցները կազմել են տասնյակ միլիոն դրամ՝ դրամով, դոլարով և եվրոյով։ Արդեն 2019 թվականի փետրվարի դրությամբ նա հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ առանձնատուն, բնակարան և ավտոտնակ, ինչպես նաև զգալի կանխիկ միջոցներ։ Այսպիսով, ընդամենը մեկ տարվա ընթացքում արձանագրվել է գույքային էական աճ։

Հետագա հայտարարագրում՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ (2021թ․), առկա են արդեն չորս միավոր անշարժ գույք՝ համատեղ սեփականությամբ, երկու ավտոմեքենա (2015 թ․ արտադրության HONDA և 2007 թ․ արտադրության TOYOTA), ինչպես նաև խոշոր կանխիկ գումարներ՝ տասնյակ միլիոն դրամ և տասնյակ հազարավոր դոլար ու եվրո։ 2026-ի փետրվարի 5-ի դրությամբ՝ Եղոյանը հայտարարագրել է 25 մլն դրամ, 40 հազար դոլար և 25 հազար եվրո կանխիկ միջոցներ։ Թե ինչու է պաշտոնյան նախընտրել զգալի գումարներ պահել կանխիկ եղանակով, այլ ոչ բանկային համակարգում, հրապարակային բացատրություն չկա։ 2019–2020 թվականներին նա ձեռք է բերել երկու ավտոմեքենա։

Թե ինչ արժեքով և ինչ միջոցների հաշվին են կատարվել այդ գնումները, հայտարարագրերում դարձյալ չի մանրամասնվում։

Նշենք նաև, որ նրա կնոջ հայտարարագրերում ևս առկա են զգալի կանխիկ միջոցներ և 10 միավոր անշարժ գույք։ Այդ ակտիվների ձևավորման աղբյուրները ևս հրապարակային աղբյուրներում չեն հստակեցվում։ Տասնամյակներ պետական համակարգում աշխատած պաշտոնյայի հայտարարագրերը, այնուամենայնիվ, առաջացնում են մի շարք հարցեր՝ հատկապես կարճ ժամանակահատվածում ձևավորված ֆինանսական ակտիվների և ունեցվածքի աճի վերաբերյալ։

Որո՞նք են այդ գույքի ձեռքբերման աղբյուրները, ի՞նչ եկամուտների հաշվին են ձևավորվել ակտիվները և ի՞նչ ճանապարհով։ Սա դեռ հարցի միայն մի կողմն է, սակայն նույնքան կարևոր է պարզաբանել այն, թե ինչպես է այս պաշտոնյան տարիների ընթացքում կուտակած գումարներով և, ըստ հայտարարագրերի, կասկածելի սեփականությամբ վրիպել հակակոռուպցիոն մարմինների տեսադաշտից։ Հարց է նաև, թե ինչու է նա հեռացվել ՊՎԾ համակարգից և որոշ դադարից հետո նշանակվել ամբողջությամբ այլ կառույցի՝ ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնում, որտեղ նրա մասնագիտական հմտությունները, ըստ տրամաբանության, փաստացի բացակայում են։

Oragir.News-ը փորձել է ստանալ բարձրաձայնված հարցերի պատասխանները, սակայն մեր զանգերը մնացել են անպատասխան։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ