Ուղիղ եթեր
Ներքին 1 տարի առաջ - 16:35 21-03-2025

Բնակարան, մեքենաներ, 15․2 մլն դրամ, 6000 դոլար, 5300 եվրո կանխիկ, 8․6 մլն եկամուտ․ «մեր Սարիկ»-ի ունեցվածքը

Oragir.News-ն այսօրվանից կներկայացնի, թե ինչ ունեցվածք են հայտարարագրել հանրապետության երկորդ խոշոր քաղաքում՝ Գյումրիում ընտրապայքարի դուրս եկած քաղաքական ուժերի համայնքապետի թեկնածուները։

Այսօր կներկայացնենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Գյումրու համայնքապետի ներկայիս ԺՊ Սարիկ Մինասյանի՝ «մեր Սարիկի» հայտարարագրած ունեցվածքը։

Հիշեցնենք՝ Սարիկ Մինասյանը Գյումրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել 2024 թ. դեկտեմբերի 13-ին։ 2025 թվականի հունվարի 8-ին Մինասյանը ներկայացրել է հայտարարագիր։

Որպես անշարժ գույք՝ Սարիկ Մինասյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 99․50 քառակուսի մետր մակերեսով բնակարան՝ Գյումրու Տիգրան Մեծ փողոցում։ Նշենք, որ պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Մինասյանը 2 բնակարան էր հայտարարագրել, որոնցից առաջինը ձեռք էր բերել 2004 թվականի մայիսի 14-ին, երկրորդը՝ 2023 թվականի նոյեմբերի 13-ին։ Հավանաբար բնակարաններից մեկը նա այս ընթացքում վաճառել է։

Շարժական գույքի բաժնում Մինասյանը հայտարարագրել է 1998 թվականի արտադրության MERSEDES BENZ E320 և 2008 թվականի արտադրության MERSEDES BENZ S 550 մակնիշի ավտոմեքենա, որոնցից առաջինը գնել է 2017 թվականի հուլիսի 10-ին, երկրորդը՝ 2019 թվականի օգոստոսի 5-ին։

Սարիկ Մինասյանն ԱԿԲԱ բանկում ունի 20 պարտատոմս՝ 200 հազար դրամ ընդհանուր արժեքով։

Վերջինիս կանխիկ միջոցները կազմել են 12 մլն դրամ, 6000 դոլար և 3500 եվրո կանխիկ գումար։

2024 թվականի հաշվետու տարում «մեր Սարիկ»-ի եկամուտները կազմել են 8 մլն 655․563 դրամ , որից 4 մլն 858․563 դրամը Միասնական սոցիալական ծառայությունից, 497 հազար դրամ՝ Գյումրու համայնքապետարանից ստացած աշխատավարձն է, իսկ 3 մլն 300 հազար դրամը ԱԿԲԱ բանկից գյուղատնտեսական վարկի տեսքով ստացած եկամուտն է։

Սարիկ Մինասյանի կինը՝ Լիզա Հովսեփյանը, որպես անշար գույք հայտարարագրել է ամուսնու հայտարարագրած բնակարանը՝ Գյումրիում, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, նա չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին եղել է 980 հազար դրամ, իսկ կանխիկ միջոցները 3 մլն 200 հազար դրամ և 1800 եվրո։

Հաշվետու տարում նա եկամուտներ չի հայտարարագրել։

Հավելենք նաև, որ Սարիկ Մինասյանի դեպքում հիմք ենք ընդունել Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված, իսկ Լիզա Հովսեփյանի դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին