Ուղիղ եթեր
Ըստ էության 5 ամիս առաջ - 20:00 27-02-2026

Ըստ էության․ Սերժիկն Արցախի հանձնումը հետաձգում էր, Նիկոլը՝ վերցրեց իր վրա և արեց․ Անդրիաս Ղուկասյան

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք «Հայ կառուցողական» կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Նրա հետ խոսել ենք 2013-ի նախագահական ընտրությունների ժամանակ հայտարարած հացադուլի, հակառուսական հայտարարությունների ֆոնին ռուսական լրատվականների հետ համագործակցության, Սարի թաղի դեպքերով ազատազրկվելու, հեղափոխությունից հետո արդարացման վճիռ չլինելու, մեղավորներին չպատժելու, Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանակավոր կառավարություն ձևավորելու մասին հայտարարելու կոչի, Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի կողմից Հայաստանում Ռուսաստանի ազդեցության վերականգնման փորձերի իշխանության պնդումների, ընտրություններից հետո քաղաքականությամբ զբաղվող օլիգարխներ և նախկին նախագահներ չտեսնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Ձեզ թվում է՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու այդ «խելացի միտքը»Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին հասանելի չէ՞ր, այսինքն՝ իրենց այդ ինտելեկտուալ կարողությունների մեջ դա չէ՞ր մտնում, որ կարելի է հարմար գնով Արցախը ծախել ու լավ ապրել, ձեզ թվում է դա հասանելի չէր իրենց, Նիկոլ Փաշինյանը եկավ դա բացահայտեց։ Նիկոլ Փաշինյանը այն միակ Հայաստանում քաղաքական գործիչն էր որ ռուսական պատվերը կատարեց, այսինքն ռուսական կուրացիայի տակ գտնվող մարդը կատարեց այդ քայլը սեփական ժողովրդի դեմ»,- ասաց Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին