Ըստ էության 4 ամիս առաջ - 21:30 01-06-2026

Ըստ էության․ Զորահանդեսը նախընտրական դեկորացիա էր, բանակը գռեհիկ ձևով կուսակցականացնելու փորձ

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք ԲՀԿ պատգամավորության թեկնածու Սուրեն Սուրենյանցին։

Նրա հետ խոսել ենք ընտրությունների, ԲՀԿ ցուցակով առաջադրվելու, ընտրություններից ակնկալիքների, քարոզարշավի ընթացքի, դրա ընթացքում հնչեցված վիրավորանքների, ատելության խոսքի, ԲՀԿ վարչապետի թեկնածուի, Անդրանիկ Թևանյանին առաջադրված պետական դավաճանության մեղադրանքի, մայիսի 28-ի զորահանդեսի, Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի, դրանում հնչեցված ուղերձների, արտաքին դերակատարների կողմից Նիկոլ Փաշինյանի բացահայտ աջակցության, հնարավոր իշխանափոխության, Բաքվում պահվող գերիների և մի շարք այլ հարցերի շուրջ։

«Գիտեք ես Եվրամիության այդ համագործակցությունը շատ կարևորում եմ ինստիտուցիոնալ առումով, արժեքային դաշտում և այլն, բայց ես բանականությունս չեմ կորցրել և այդ հակառուսական ստրիպտիզ ունեցող ստրիպտիսի հիշեցնող գագաթաժողովերը ոչ մի կերպ չեմ կարող Հայաստանի եվրոպական քաղաքականության դրսևորում համարել»,- ասաց նա։

Սուրենյանցի պնդմամբ՝ զորահանդեսը նախընտրական դեկորացիա էր, բանակը գռեհիկ ձևով կուսակցականացնելու, քաղաքականացնելու փորձ։

Մանրամասները՝ տեսանյութում․


Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
21:30 2050 թվականին աշխարհը նվաճելու ծրագիրը հետաձգվու՞մ է
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
21:19 Ջաբրայիլում ականների պայթյուններից հայր և որդի են վիրավորվել
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր