Ներքին 7 ամիս առաջ - 14:24 30-01-2026

ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանից Հայաստան մտած մի խումբ քաղաքացիների․  ArmLur․am

ArmLur.am-ը հայտնում է. «Հունվարի 20-ին Մեղրիի սահմանային հատվածում Իրանի 10-ից ավելի քաղաքացիներ ժամը 00։00-ի սահմաններում փորձել են ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փշալարային ցանկապատի վրայով հատել ՀՀ-Իրանի Իսլամական Հանրապետության պետական սահմանը։

ArmLur.am-ին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և ներկայումս գտնվում են ձերբակալված անձանց պահման վայրում։

ArmLur․am-ին ՀՀ Քննչական կոմիտեից հայտնեցին որ, պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է:

Ամենից շատ դիտված