Ներքին 7 ամիս առաջ - 10:17 30-01-2026

Ողբերգական դեպք՝ Երևանում․ գրասենյակում հայտնաբերվել է 29-ամյա աշխատակցի մարմինը

Հունվարի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության 26 խումբը կրծքավանդակի շրջանում ցավ կանչով մոտեցել է Նորաշեն թաղամասի տներից մեկը, որտեղ մինչ շտապօգնության խմբի հասնելը հանկարծամահ է եղել 29-ամյա Գագիկ Ղ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գագիկ Ղ․-ն աշխատում էր Հայաստանում հայտնի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես սպասարկման մասնագետ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված