Ներքին 7 ամիս առաջ - 19:53 29-01-2026

Արագածոտնի մարզում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի հետևանքով «Ford»-ի վարորդը մահացել է

Հունվարի 28-ին Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ հունվարի 27-ին իրենց մոտ տեղափոխված Պատվական Կարապետյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ հունվարի 27-ին Երևան–Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում 15 ավտոմեքենաների մասնակցությամբ վթարի ենթարկվելուց հետո, ով վարելիս էր եղել «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված