Ներքին 9 ամիս առաջ - 19:51 28-01-2026

Տեսանք` տանկն ու զինվորը կանգնած էին, և ի՞նչ. դրանից մեր անվտանգության մակարդակը ավելի լավացա՞վ. Փաշինյան

Երաշխիքը տանկը կամ զինվորը չէ. Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի անվտանգությունը գլոբալ առևտրային մատակարարման շղթաների մաս կազմելն է:

«Տեսանք` տանկն ու զինվորը կանգնած էին, և ի՞նչ։ Եվ դրանից մեր անվտանգության մակարդակը ավելի լավացա՞վ։ Ընդհակառակը», - ասել է նա՝ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի օրը ելույթ ունենալով բարձրագույն սպայական կազմի առջև։

Փաշինյանը կարծում է` հենց որ Հայաստանի տարածքով սկսեն ապրանքներ տեղափոխել՝ արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ, դա անվտանգության երաշխիք կդառնա, քանի որ աշխարհում աճում է այն ուժերի և պետությունների թիվը, որոնք շահագրգռված են, որ իրենց ապրանքների մատակարարման շղթաները չընդհատվեն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ