Ներքին 7 ամիս առաջ - 22:33 27-01-2026

Երևանում ՊԵԿ աշխատակիցը «Volvo»-ով մխրճվել է բեռնատարի մեջ․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Այսօր՝ հունվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 21։20-ի սահմաններում «Volvo» մակնիշի ավտոմեքենան Շիրակի փողոցում, «Շեն Դեկոր» ընկերության դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում մխրճվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, վրացական համարանիշներով Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից կայանված «Mercedes» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Volvo»-ի վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված