Ներքին 7 ամիս առաջ - 15:53 27-01-2026

Կառավարությունը մայիսի 4-ը հայտարարելու է ոչ աշխատանքային օր

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի օրը՝ մայիսի 4-ը, Հայաստանում կլինի ոչ աշխատանքային։

Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հունվարի 29-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ գագաթաժողովին մասնակցելու են մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, և Երևանում տրանսպորտային երթևեկությունն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտություն է դարձել մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել։

ՀՀ կառավարությունը նախատեսում է 2026 թվականի մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել 2026 թվա­կանի ապրիլի 18-ը` շաբաթ օրը:

Ամենից շատ դիտված