Ներքին 7 ամիս առաջ - 21:47 24-01-2026

Սա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է. Վարդան Ղուկասյան

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի օրվա իշխանությունների կամայական ցանկությամբ արդեն ավելի քան երեք ամիս է, ինչ զրկված եմ ազատությունից։ Այս մասին գրել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ ԱԱԾ մեկուսարանից։

«Բացի այն, որ Նիկոլ Փաշինյանի կամակատար իրավապահներն ու դատական իշխանության ներկայացուցիչները նպատակադրված կերպով խախտում են իմ և երկրի մյուս քաղբանտարկյալների իրավունքները՝ զրկելով մեզ բանտում տարրական պայմաններից, նրանք ջանք չեն խնայում կատարելագործելու մահվան այն գործիքակազմը, որը յուրովի օգտագործում են յուրաքանչյուրիս նկատմամբ։ Բացի այն, որ իշխանության հասած այս հուդաները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տանջող ու սպանող արյունարբուները, թույլ չեն տալիս ինձ մասնակցել մեր եկեղեցու կիրակնօրյա պատարագներին, բացի այն, որ ինձ և մյուսներին պահում են անմարդկային պայմաններում, նրանք նույնիսկ թույլ չեն տալիս ինձ ստանալ պատշաճ բժշկական օգնություն՝ արգելելով անգամ շտապ բուժօգնության խմբին մտնել իմ խուց և տեղափոխել ինձ հիվանդանոց՝ բժիշկի ցուցման համաձայն։

Սա ոչ արդարադատության, ոչ էլ հումանիզմի բացակայություն է․ սա դանդաղ մարդասպանություն է։ Հորդորում և առաջարկում եմ Հայաստանի անկախ լրագրողներին և լրատվամիջոցներին՝ մտնել ԱԱԾ-ի մեկուսարան և սեփական աչքերով համոզվել, թե ինչ պայմաններում են պահվում Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտված քաղբանտարկյալները։ Այդ փաստերը ներկայացրեք միջազգային կազմակերպություններին, ինչպես նաև նրանց, որոնք կեղծ խաղաղության անվան տակ իրականում մորթում են Հայաստանը՝ աջակցելով օրվա իշխանություններին։ Նմանները ոչ թե Հայաստանի զարգացման մասին են մտածում, այլ իրենց քաղաքական և տարածաշրջանային շահերի մասին։ Ուստի օրերս Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի և Ռուսաստանի ազդեցիկ քաղաքական գործիչների հրապարակային հնչեցրած մտահոգությունները՝ իմ և Հայաստանի մյուս քաղաքական բանտարկյալների վերաբերյալ, մեկ նպատակ ունեն՝ արթնացնել ձեզ, կոչ անել լինել զգոն առաջիկայում սպասվելիք քաղաքական վերադասավորումների և աշխարհաքաղաքական իրադարձությունների նկատմամբ։

Իմ անունից իմ փաստաբանի կողմից ներկայացված հրատապ միջոց կիրառելու դիմումի քննության շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2026 թվականի հունվարի 22-ի որոշմամբ հարցեր է ուղղել Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ կալանավայրում իշխանությունների կողմից իմ նկատմամբ դրսևորված վերաբերմունքի, ինչպես նաև ինձ արդյունավետ բժշկական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է Եվրոպական դատարանին պատասխան ներկայացնել մինչև 2026 թվականի հունվարի 29-ը։

Իրողությունն այն է, որ միջազգային հանրությունը բավականին երկար ժամանակ բաց աչքերով հանդուրժում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական հալածանքները, հաշվեհարդարը, խոսքի, խղճի և հայ քրիստոնյաների կրոնական ազատությունների սահմանափակումներն ու արգելքները։ Սակայն սա չի կարող շարունակվել հավերժ։ Սիրելիներս, ես մեծ հավատքով պայքարում եմ և չեմ ընկրկում։

Հորդորում եմ լինել զգոն, աչալուրջ և ուշադիր։ Օրվա իշխանությունները փորձել են մեզ լռեցնել, բայց չեն կարող լռեցնել ժողովրդի արդար ցասումը։ Սթափ գնահատեք իրավիճակը, համադրեք փաստերը։ Առջևում շատ անելիքներ կան, որոնցից կախված է լինելու մեր սուրբ հայրենիքի ապագան»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur