Ուղիղ եթեր
Ներքին 7 ամիս առաջ - 20:03 23-01-2026

Քաղաքապետարանը հիշեցնում է՝ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց տարածքները ձյունից ու սառույցից

Երևանի քաղաքապետարանը այսօր նամակով հիշեցրել է տնտեսվարողներին ձյունամաքրման իրենց պարտականությունների մասին:

Հարգելի տնտեսվարող, Երևանում տեղացած ձյան կապակցությամբ հիշեցնում ենք, որ համաձայն Երևան քաղաքի ավագանու 2009 թվականի թիվ 48-Ն որոշման՝ բոլոր տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց կողմից տիրապետվող անշարժ գույքի հարակից ընդհանուր օգտագործման տարածքները (մայթերը) ձյունից և սառույցից։ Տեղեկացնում ենք, որ նշված պարտավորությունը չկատարելն առաջացնում է վարչական պատասխանատվություն (տուգանք)՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 156-րդ հոդվածի հատկանիշներով։ Խնդրում ենք անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ Ձեր անշարժ գույքին հարակից տարածքը մաքուր պահելու և քաղաքացիների անվտանգ տեղաշարժն ապահովելու համար։ Շնորհակալություն համագործակցության և մեր համաքաղաքացիների նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար։ Հարգանքով՝ Երևանի քաղաքապետարան