Ներքին 7 ամիս առաջ - 13:32 21-01-2026

Ախթալայի և Շամլուղի հանքափորները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

Ախթալայի և Շամլուղի հանքերի մի խումբ հանքափորներ (հորատողներ) արդեն մի քանի օր է գործադուլ են իրականացնում, ըստ տեղեկությունների պահանջելով աշխատավարձի բարձրացում և անվտանգության նորմերի բարելավում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատավորների պահանջներին ընդառաջ գնալու փոխարեն մենք տեսնում ենք, որ ընկերությունը աշխատանքի հայտարարություն է տվել։

Այս պահին մի խումբ աշխատավորներ հավաքված են ընկերության դարպասների մոտ, իսկ մի խումբն էլ բանակցում է։

Այս մարդիկ ամեն օր իրենց առողջությունն ու կյանքը վտանգում են, և աշխատավորների պահանջները պետք է լսելի լինեն»։

Ամենից շատ դիտված