Ներքին 7 ամիս առաջ - 19:05 19-01-2026

Ռուսական հեղուկ գազը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղով. Factor.am

Ռուսական հեղուկ գազը շուտով Ադրբեջանի տարածքով՝ երկաթուղու միջոցով կներմուծվի Հայաստան։ Այս մասին Factor.am-ին հայտնեց էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։ Վերջին օրերին հանրապետությունում հեղուկ գազը վաճառվում է ռեկորդային բարձր գնով՝ հասնելով մինչև 300 դրամի, իսկ որոշ լցակայաններում նույնիսկ դեֆիցիտ է արձանագրվել։

Հայաստանը հեղուկ գազ ներմուծում է Ռուսաստանից և Իրանից։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարի խոսքով՝ այս պահին Իրանից ներմուծումը հնարավոր չէ՝ այդ երկրում ծավալվող իրադարձությունների պատճառով, իսկ Ռուսաստանից ներմուծմանը խոչընդոտում է Վերին Լարսի անցակետի փակ լինելը։

«Այս խնդիրը շուտով կլուծվի, քանի որ կկարողանանք ռուսական հեղուկ գազը Հայաստան ներմուծել երկաթուղու միջոցով՝ Ադրբեջանի տարածքով»,- ասաց Շաբոյանը։ Թե կոնկրետ երբ կներմուծվի հեղուկ գազը և որ ընկերությունը կամ ընկերություններն են իրականացնելու ներմուծումը, նախարարությունից դեռևս չեն հստակեցնում։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում:


Ամենից շատ դիտված