Ներքին 7 ամիս առաջ - 17:53 19-01-2026

Արմավիրի մարզում Honda-ն վրաերթի է ենթարկել 2 անչափահաս հետիոտնի, ապա բախվել կայանված Mercedes-ին

Այսօր՝ հունվարի 19-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում «Honda» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը առաջ է ընթացել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ բնակչի հողամասում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածներից մեկը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մյուսը՝ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր վիրավորներից մեկին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները 15 և 17 տարեկան են։

Մանրամասները՝ սկղբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված