Ներքին 9 ամիս առաջ - 19:58 17-01-2026

Ջերմուկում վիճաբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հունվարի 13-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ջերմուկի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ հունվարի 12-ին ժամը 23։30-ի սահմաններում Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում գործող հացի արտադրամասի դիմաց անհիմն վիճաբանություն է ծագել Վայոց ձորի մարզի բնակիչներ 42-ամյա Պավել Գ․-ի, 17-ամյա Ա․ Հ․-ի և 17-ամյա Դ․ Ա․-ի միջև, որի ընթացքում վերջինները ձեռքերով հարվածներ են հասցրել Պավել Գ․-ի մարմնի տարբեր մասերին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տեղեկության այդ ամենից հետո Պավել Գ․-ն վրդովված և վախեցած վազել է դեպի իր աշխատանքի վայր՝ հացի արտադրամաս, վերցրել է աշխատասեղանին դրված իրեն պատկանող աշխատանքային դանակը և վազել դեպի Ա․ Հ․-ի և Դ․ Ա․-ի ուղղությամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով այդ պահին նույն արտադրամասի աշխատակցուհի, Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Հերիքնազ Ա․-ն փորձել է Պավել Գ․-ի ձեռքից վերցնել նշված դանակը ու այդ ընթացքում վերջինիս կողմից կատարված անկանոն շարժումների արդյունքում վնասել է իր ձախ ձեռքի դաստակը։

Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով Պավել Գ․-ն և Հերիքնազ Ա․-ն աշխատում են «Իրինա Սահակյան» ԱՁ-ում՝ որպես հացթուխներ։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ