Ներքին 7 ամիս առաջ - 14:15 17-01-2026

Չորս հայերի վերադարձից հետո, հույս կա` մյուս գերիներն էլ կարող են վերադառնալ. Սահակյան

Չորս գերիների վերադարձը հույս է առաջացնում, որ ազատ արձակումը կարող է շարունակական լինել, քանի որ նրանց վերադարձը շուրջ երկու տարի դադարից հետո եղավ: Այս մասին հրավիրած ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։

«Գերիների ազատ արձակումն ունի քաղաքական տարր, և յուրաքանչյուր վերադարձի հետևում կան պայմանավորվածություններ, բանակցություններ:
Իմ գնահատմամբ, վերադարձը, եթե չեն խոսում իրավական ճանապարհով վերադարձի մասին, հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ»,-նշել է Սահակյանը:

Ամենից շատ դիտված