Ներքին 7 ամիս առաջ - 22:16 16-01-2026

Խոշոր ավտովթար՝ Մուսալեռում․ բախվել են «Nissan»-ը և «Ford»-ը, կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։20-ի սահմաններում Երևան–Արմավիր ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Nissan Fugo» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգու օգություն են հասել քաղաքացիները, և ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատի, փրկարարների և շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան՝ մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված