Ներքին 9 ամիս առաջ - 22:06 16-01-2026

Հայաստանում Կատարի դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայթինը։

Շնորհավորելով դեսպանին նշանակման առիթով՝ նախագահ Խաչատուրյանը կարևորել է այն հանգամանքը, որ վերջինս Կատարի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանում՝ ընդգծելով, որ դա նոր հնարավորություններ է բացում երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

«Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Կատարի միջև հարաբերությունների հետագա մերձեցմանն ու զարգացմանը»,-նշել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նշել է, որ Կատարը Հայաստանի համար բարեկամ պետություն է և կարևոր գործընկեր Ծոցի տարածաշրջանում՝ արձանագրելով վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների առավել ակտիվ զարգացման միտումը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և փոխանցել Կատարի Պետության էմիր Շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի ջերմ ողջույնները:

«Ինչպես նշեցիք, Հայաստանի Հանրապետությանը և Կատարի Պետությանը կապում են բազմաբնույթ և ամուր կապեր, որոնց հիման վրա մենք կարող ենք շարունակաբար զարգացնել և ընդլայնել մեր երկկողմ համագործակցությունը»,- նշել է դեսպանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև քաղաքական, տնտեսական, զբոսաշրջային և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ընթացքը և հեռանկարները։ Կարևորվել է երկկողմ փոխգործակցության շարունակական խորացումը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով։

Անդրադարձ է կատարվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, զբոսաշրջության և այլ ոլորտներում ներդրումային ծրագրերի իրականացման և ներդրումների ընդլայնման հնարավորություններին։

Երկուստեք բարձր են գնահատվել երկու երկրների միջև իրականացված բարձրաստիճան փոխայցելությունները՝ որպես երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու գործընկերության ամրապնդմանը նպաստող կարևոր գործոն։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ