Ներքին 7 ամիս առաջ - 15:44 15-01-2026

Անդրանիկ Չամիչյանն ազատվել է տնային կալանքից․ Ռուբեն Մելիքյան

«Սթրայքբոլի» տարօրինակ գործով Երևանի քրեական դատարանը (նախագահող՝ դատավոր Ջոն Հայրապետյան) որոշեց Անդրանիկ Չամիչյանին ազատել տնային կալանքից՝ կիրառելով վարչական հսկողություն։ Միաժամանակ, դատարանը որոշեց գործն ուղարկել ըստ ընդդատության՝ Կոտայքի մարզի դատարան։

Գոնե մի լավ լուր»։

Այս մասին տեղեկացրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հիշեցնենք, որ 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը կալանավորվել էր ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: Իրավապահները կալանավորման համար «հիմք» էին համարել նրա մոտ առկա սթրայքբոլ խաղի պարագաները:

Ամենից շատ դիտված