Ներքին 7 ամիս առաջ - 22:16 14-01-2026

Ընտանիքի 4 անդամներ «սննդային թունավորում» նախնական ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ժամը 23։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «սննդային թունավորում հարցական» ախտորոշումներով «Արմավիր» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 4 անդամներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածներն են Արմավիրի մարզի բնակիչներ 35-ամյա Սևակ Հ․-ն, 34-ամյա Էմմա Հ․-ն, 6-ամյա Է․ Հ․-ն և 9-ամյա Է․ Հ․-ն, ովքեր այնուհետև տեղափոխվել են «Երևան» բժշկական կենտրոն։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: