Ներքին 10 ամիս առաջ - 16:53 29-12-2025

Արագածոտնի թեմի առաջնորդը հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը՝ 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, Արագածոտնի թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, երկու և ավելի անձանց՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել կուսակցության օգտին:

Բացի այդ, Հ.Պ.-ն Արագածոտնի թեմի դիվանապետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, մասնավորապես՝ վերջինիս կողմից տեղեկություններ տրամադրելու եղանակով, այն է՝ Արագածոտնի թեմի հոգևորականների համար նախատեսված «WhatsApp» ինտերնետային հավելվածում ստեղծված խմբային նամակագրության միջոցով, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, շանտաժով՝ Արագածոտնի թեմի կազմում հոգևոր ծառայություն իրականացնող հոգևորականներին հարկադրել է եկեղեցական զգեստով մասնակցել նշված հավաքներին՝ պահանջելով հավաքներին մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներ կատարել և դրանք ուղարկել վերը նշված ինտերնետային հավելվածին։

Նախաքննության ընթացքում Հ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) և 236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Հ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ Ա.Ա.-ի նկատմամբ՝ տնային կալանքը:

Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ