Ներքին 11 ամիս առաջ - 14:25 16-11-2025

Վայոց ձորի թեմի առաջնորդը մասնակցել է պատարագի, որտեղ ներկա է եղել Փաշինյանը

Այսօր Խաչիկ գյուղում տեղի ունեցած պատարագին մասնակցել է նաև Վայոց ձորի թեմի առաջնորդ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, պատարագը նա է սկսել:

NEWS.am-ը փորձեց Աբրահամ Սրբազանից պարզել, թե ինչով է պայմանավորված, որ հենց Խաչիկ գյուղում է պատարագի մասնակցել, որտեղ ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արքեպիսկոպոսը, հարցը լսելով, միայն ասաց. «Ես հիմա Խաչիկ գյուղից իջնում եմ, այստեղ անընդհատ միանում անջատվում է ձեր ձայնը։ Գոնե մի կես ժամից զանգեք, մինչև հասնեմ տեղ, ավելի հանգիստ կհասկանամ՝ ինչ հարց եք տալիս։ Ես մեկ Փաշինյան անունը լսեցի, մեկ էլ «ինչու» հարցը լսեցի։ Ի՞նչ ասեմ, Փաշինյանը իրավունք ունի որևէ տեղ պատարագի մասնակցել»։

Նկատենք, որ սրբազանի ձայնը հրաշալի էր լսվում։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ