Ներքին 10 ամիս առաջ - 18:18 28-12-2025

Կառավարությունը շարունակելու է աջակցել կինոյի ոլորտին. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Կինոյի օրվա առթիվ, որում նշված է.

«Սիրելի՛ կինոգործիչներ, հարգելի՛ արվեստասերներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կինոյի օրվա կապակցությամբ․ տոն, որը ևս մեկ առիթ է՝ արժևորելու կինոյի բացառիկ դերը մեր մշակութային կյանքում։

Կինոն արվեստ է, որը միավորում է խոսքը, պատկերը, երաժշտությունն ու ժամանակի շունչը՝ ստեղծելով համամարդկային լեզու։

Այն ներկայացնում է պատմություններ, որոնք արտացոլում են հասարակության ներքին փոփոխությունները, մարդու հոգևոր և գեղագիտական փնտրտուքը, նրա դավանած արժեքներն ու մտահոգությունները։ Հայկական կինոն ևս անցել է ժամանակի փորձությունները, ունեցել է փառավոր ավանդույթներ և արժանավոր վարպետներ, որոնց ստեղծագործությունները դարձել են մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Այսօր՝ փոփոխվող աշխարհի և նոր տեխնոլոգիական հնարավորությունների պայմաններում, կինոն կանգնած է նոր մարտահրավերների ու նոր հեռանկարների առաջ։ Այդ գործընթացում կարևոր է ստեղծագործական ազատության, ուրույն մտածողության և երիտասարդ սերնդի ներգրավվածության խթանումը։ Վստահ ենք, որ այժմ ստեղծագործող հայ կինոգործիչները կշարունակեն համադրել ավանդույթներն ու նորարարությունը՝ ստեղծելով գործեր, որոնք արժանիորեն կգնահատվեն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հարթակներում։

Հայաստանի Հանրապետության Կառավարությունը շարունակելու է իր աջակցությունը կինոյի ոլորտին՝ կարևորելով վերջինիս նշանակությունը մշակույթի զարգացման, միջազգային համագործակցության և մշակութային երկխոսության խթանման գործում։

Եվ այս մոտեցմամբ են պայմանավորված նաև այն օրենսդրական բարեփոխումներն ու աջակցության տարատեսակ ծրագրերը, որոնք միտված են կինեմատոգրաֆիայի ոլորտի բարելավմանը և մրցունակ արվեստի գործերի ստեղծմանը։

Օգտվելով առիթից՝ իմ երախտագիտություն եմ հայտնում կինեմատոգրաֆիայի ոլորտի ներկայացուցիչներին՝ ռեժիսորներին, սցենարիստներին, դերասաններին, օպերատորներին, պրոդյուսերներին և ստեղծագործական, տեխնիկական ողջ համայնքին՝ իրենց նվիրված աշխատանքի և արվեստի հանդեպ ունեցած պատասխանատվության համար։

Մաղթում եմ ստեղծագործական նոր հաջողություններ, թող կինոն շարունակի լինել մեր ժամանակի կենդանի վկայությունը և նպաստի ազգային մշակույթի վերելքին»։

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ