Արտաքին 4 տարի առաջ - 17:13 08-04-2022

Շարունակելու ենք աջակցել ՀՀ-ին պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանների պահպանության գործում. Լավրով

Առանցքային դաշնակցի դիրքերից Ռուսաստանի Դաշնությունը շարունակելու է օգնել Հայաստանին պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանների պահպանության գործում:Այս մասին ասաց ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ:

Սերգեյ Լավրովը ողջունեց Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը նվիրված միջոցառումների կազմակերպչական աշխատանքներն ամբողջ թափով ընթանում են և այս հանդիպումը ևս մեկ լավ հնարավորություն է՝ քննարկելու հետագա համագործակցությունը:

«Իհարկե, շահագրգռված ենք հայ-ռուսական կապերի հետագա զարգացմամբ։ Այդ կապերի զարգացման խթանման ուղղությամբ Դուք անձամբ երկար ժամանակ աշխատել եք: Ողջունում ենք Ձեր ներդրումը և Ազգային ժողովի նախագահի, և արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում: Մենք արտաքին գործերի նախարարությունների միջեւ շատ հագեցած երկխոսություն ունենք, այն իրականացվում է համակարգային հիմունքներով: Փորձում ենք ներդնել պլանավորման բաղադրիչներ։ Եվ այսօր կստորագրենք հերթական երկու տարվա խորհրդատվությունների պլանը»,- նշեց Լավրովը:

Ըստ ՌԴ ԱԳ նախարարի` կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում իրավիճակը կարգավորվել է, պետք է ավելացնել մասնագետների առկա փոխգործակցությունը:

«Պատրաստվում ենք հերթական կարևոր իրադարձությանը, մեր ղեկավարների հերթական գագաթնաժողովին, և այսօր կքննարկենք, թե ինչպես ապահովել լրացուցիչ օրակարգերը, որոնք նոր որակ կհաղորդեն մեր դաշնակցային կապերին: Մենք շարունակելու ենք դաշնակցային դիրքերից օգնել ձեզ`պաշտպանունակությունն ամրապնդելու և սահմանի պահպանության գործում և, իհարկե, որպես հիմնական առևտրային գործընկեր, որպես հիմնական օտարերկրյա ներդրող՝ շարունակելու ենք փնտրել նոր նախագծեր, որոնք թույլ կտան ապահովել մեր առևտրի կայունությունը, ստեղծել նոր արտադրական հզորություններ, աշխատատեղեր: Այժմ պատրաստվում է առաջարկությունների հերթական փաթեթը, որն ուղղված է այն բանին, որ էապես լրացնի ռուսական ներդրումները Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ»,- եզրափակեց Լավրովը:

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար