Ներքին 9 ամիս առաջ - 13:55 19-12-2025

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի. Գեղամ Մանուկյան

Մայր Աթոռում երեկ տեղի ունեցածից հետո Գառնիկ Դանիելյանի հետ մինչեւ ուշ կեսգիշեր բանտարկված Բագրատ Սրբազանի հետ մեկուսարանում հանդիպման էինք, այդ իսկ պատճառով առիթ չէր եղել այն անամոթությանը, կռապաշտությանն անդրադառնալու, ինչը 10 տիրադավների ձեռքով իշխանությունը փորձեց իրականացնել Մայր Աթոռում, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։

«Կարճ արձանագրումներ միայն՝

Մեր հայրենակիցները, հազարավոր հավատացյալ, իմ դաշնակցական ընկերները տապալեցին անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից գծված դավադիր ծրագիրը, իբր, 10 տիրադավները ցանկանում են հայտարարություն անել Մայր Աթոռում ու իշխանությունը դրան չի խառնվում։

Միայն փաստը, որ կազմակերպված տարբեր մարզերից, հանրային տրանսպորտի միջոցներով բերվել էին ուսուցչական, առողջապահական կոլեկտիվներ, ՏԻՄ աշխատակազմեր, առանձին բնակավայրերի աղանդավորական խմբեր, փաստում է, որ ի սկզբանե ծրագրել էին եկեղեցում ասպատակություն։

Ոստիկանության հազարավոր ծառայողների ներկայությունը ոչ թե հասարակական կարգի պահպանության համար էր, այլ՝ լոկ իմիտացիա, իշխանության կողմից սադրիչներին պաշտպանելու ու անհրաժեշտ պահին նրանց մուտքը Մայր աթոռ անարգել ապահովելու համար։

Կան բազում տեսանյութեր, իմ աչքի առաջ անցնող քաղաքական պայքարի տարիներ «առյուծ կտրող» բերետավորներն ու իրավապահները ճանապարհ էին բացում ու անգործություն ցուցաբերում կարգալույծ մի քանի քահանաների, Թալինի համայնքապետի ու իր խուժանի առաջ, որ նրանք Վեհափառի քարոզի պահին մուտք գործեին եկեղեցի։

10 տիրադավները, ոչ թե ներեկեղեցական հարցեր են եւ էին ցանկանում բարձրացնել, այլ մի քանի հարյուր քաղաքացիական հագուստով ոստիկանների, ԱԱԾ-ականների, օպերների շղթայով փորձում էին ասպատակել Մայր Աթոռը, բայց խայտառակված, հավատացյալ ժողովրդի վանկարկումների ներքո, գլխիկոր մի միկրոավտոբուսով ոնց բերվել էինք, այդպես էլ իբրեւ օգտագործված գործիք տարվեցին անհայտ ուղղությամբ։

Մայր Աթոռում, երեկ մեր հազարավոր հայրենակիցներ, իրենց ներկայությամբ, Վեհափառ Հայրապետին ու հոգեւոր դաստին աջակցությամբ ցույց տվեցին, որ չարին ու սատանային, հայրենադավին ու փոքրիկ դիկտատորին հնարավոր է հաղթել։

Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերն է փորձելու լիզել, բուժել, որ նոր հարձակման անցնի։ Իսկ դրա պատասխանը միասնական ուժերով պետք է տանք, որ պաշտպանենք մեր միասնությունը, Մայր Աթոռը, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, մեր ազգայինը, հայկականը։

Մայր Աթոռի դարպասները իր երկու հազարամյա պատմության մեջ տեսել են բազում ասպատակության փորձեր, իսկ զավթիչները մնացել են պատմության գիրկը, սրանք առավել եւս կմոռացվեն։

Ու վերջում՝ ազատությո՛ւն մեր Սրբազաններին, բոլոր քաղբանտարկյալներին»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը