Ներքին 3 տարի առաջ - 14:02 22-07-2023

Շատ հանգիստ եկա, հանգիստ էլ գնացի․ Վարդան Ղուկասյանը՝ Հայաստան այցի մասին

«Շատ հանգիստ եկա, հանգիստ էլ գնացի։ Հայաստանի հանրապետության սուվերեն տարածում եղել եմ մի քանի ժամ, հետ գնացել ենք Վրաստան և գտնվել են Վրաստանի տարածքում։ Եվ պատահական չէր նաև Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը, ով օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր տեսանյութ, ասելով, որ գտնվում է Հայաստանում։

Հարցին՝ արդյո՞ք Վրաստանում ինքն ու Նիկոլ Փաշինյանը հանդիպել են, Ղուկասյանն ասաց, որ վարչապետի հետ հանդիպում չի եղել։ Կարծում է, որ Փաշինյանը գնացել է իրեն գտնելու․ «Ես ուսումնասիրեցի կառավարության պաշտոնական կայքը և տեսա, որ Վրաստան այց նախատեված չի եղել, պատահական ընկեր Փաշինյանը որոշել էր այցելել Վրաստան։ Այնտել էլ ասել, որ ինձ գտնելու դեպքում արտահանձնեն Հայաստանին»։

Ղուկասյանին հարցրինք, Հայաստանում մնալու մտադրություն չունե՞ր, պատասխանեց, որ մնալու դեպքում կդառնար անհետ կորած․ «Իմ դիակի հետևից ո՞վ էր գալու։ Մի տեղ կսպանեին, դրանով ես ի՞նչ օգուտ էի տալու ժողովրդին։ Մեկին ցույց տվեք, որ մեր նման ընդդիմադիր է։ Արցախում մարդիկ սովից մահանում են, մի ըննդիմադիր կուսակցություն դուք տեսնու՞մ եք արենայում, ո՛չ։ Ով խոսում է բոլորին փակում են։ Ինձ էլ, որ բռնեն լավագույն դեպքում կփակեն»։

Խոսելով օրեր առաջ Էջմաիծնի «Քիմիկների» զորամասի անհետ կորած զինծառայողների ծնողների բողոքի ակցիայից Ղուկասյանն ասաց, որ նման բողոքի ակցիաներն անօգուտ են․ «Ես բազմից եմ հայտարարել, որ բան չի փոխվելու։ Մի շաբաթ ժամանակ եք տվել, որ Նիկոլը ի՞նչ անի, դիակները՞ բերի տա, գերությունից ազատի։ Կամ ինչի՞ց են վերցրել, որ իրենց երեխաները գերի են, չնայած, գուցե իրենց վերջին հույսը դա է, որ մտածեն գերի են, ոչ թե գազանների կողմից հոշոտված։ Հարգելի ծնողներ, դա ձեր ընտրած կառավարությունն է, դուք էիք ասում, որ ընտրել եք նրանց։ Վարչապետն ու Ադրբեջանի նախագահը հանդիպում սիլիբիլի են անում, եթե անգամ գերիների թիվ ու անուն չի կարողանում ճշտի, այդքանից հետո ո՞նց են Նիկոլին հավատում, ու սպասում որ մի շաբաթից կհանդիպի իրենց հետ»։

Անդրադառնալով «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին և նրա որդուն ու կնոջը, ովքեր արդեն մի քանի ամիս է կալանավորված են, Ղուկասյանն ասաց․ «Գալստյանը մաքառում է, պայքարում է, ինչպես և բոլորը 11 կալանավորվածները, որոնցից 6-ը խոշտանգված են»,-եզրափակեց Ղուկասյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում