Մամուլ 9 ամիս առաջ - 08:21 17-12-2025

Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից. 3 կողմ ձայն. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, չի ընտրվել որպես պատգամավորության թեկնածու:

«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ական աղբյուրներից պարզեց, որ ՔՊ վարչությունը նրան մերժել է. միաձայն գրեթե 20 հոգանոց վարչությունում ընդամենը 3-4 հոգի է կողմ քվեարկել նրա թեկնածությանը։

Մերժման պատճառները, սակայն, շատ ավելի խորքային են։ Սարգսյանը լուրջ հակասությունների մեջ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ՝ նրան մեղադրելով կոռուպցիոն հակումների ունենալու համար, նշելով, որ նա հովանավորում է խաղատնային բիզնեսները։ Բացի դրանից, իշխանական աղբյուրների փոխանցմամբ, Հայկ Սարգսյանն ու նրա եղբայր Նաիրի Սարգսյանը հավակնություններ ունեին զբաղեցնելու Տիգրան Ավինյանի տեղը՝ Երեւանում առաջիկա քաղաքապետի ընտրությունների համատեքստում։

«Ժողովուրդ» օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած փոխադարձ սառը հարաբերություններին՝ Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը կոալիցիա են կազմել, որպեսզի կասեցնեն Հայկ Սարգսյանի առաջընթացը ՔՊ-ում։

Արդյունքում, մարդը, որը հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին էր՝ բառացիորեն «ջրի շիշը բռնողը», այսօր մերժված է հարազատ կուսակցության կողմից։ Այս տարվա գարնանն էլ Ալեն Սիմոնյանի «ջանքերով» նա կուսակցական նկատողություն էր ստացել

ՔՊ-ում քննարկել են, թե Հայկ Սարգսյանը եւ եղբայր Նաիրի Սարգսյանը, որը քաղաքային հարցերով բլոգեր է դարձել, մտադիր էին Երեւանի առաջիկա քաղաքապետի ընտրություններում դառնալ ՔՊ-ի թեկնածուն, դրա համար նրանց ընթացքը կասեցվել է՝ մրցակցային տրամաբանությունից ելնելով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում