Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 22:00 03-06-2024

Դերասանին հարկավոր է երեք բան՝ ձայն, ձայն, ձայն․ Պետրոս Ադամյանի հիշատակի օրն է

1891 թ. հունիսի 3-ին թերթերը գուժեցին. «Ադամյանն էլ մեռավ»:

Այսօր հայ թատրոնի շեքսպիրյան անգերազանցելի դերասանի՝ Պետրոս Ադամյանի հիշատակի օրն է։

Ախտորոշումը՝ կոկորդային կատար: Հիվանդությունը ոչ միայն խլել էր նրա երիտասարդությունը և ավյունը, այլև փչացրել էր արտիստի ամենամեծ գրավչությունը՝ ձայնը՝ թավշյա, հարուստ ձայնը, որի ելևէջները նվաղեցրել էին կանանց և սիրահարեցրել:



1888 թվականին Պոլիս հյուրախաղերի էր եկել աշխարհահռչակ դերասանուհի Սառա Բեռնարը։

Նա ճանաչված էր որպես «աշխարհի՝ երբեւիցե ապրած ամենահռչակավոր դերասանուհի», «աստվածային Սառա»: Բեռնարը խաղալու էր «Քամելիազարդ տիկինը», «Կարմեն» եւ այլ ներկայացումներում:

Պետրոս Ադամյանը ներկա է լինում նրա ներկայացումներին, իսկ ներկայացումներից հետո իր բարեկամներին ներկայացնում է տպավորությունները․ «Սառա Բեռնարը զիջում է մեր Սիրանույշին։ Նա շատ արվեստ ունի, բայց քիչ բնականություն»։

Ադամյանը ծայրահեղ վատ նյութական վիճակում էր, եկամտի միակ աղբյուրը թատրոնն էր, իսկ ի հայտ եկած կոկորդի ցավն ուժգնանում էր: Նա հոնորար էր պահանջում տարբեր միջոցառումներին իր մասնակցության համար, եւ մամուլը սկսեց նրան մեղադրել փողասիրության մեջ՝ նյարդային վիճակի մեջ գցելով արտիստին:



Ադամյանի ձայնը օր օրի նվազում էր: Սկսել էր հազալ: Բժիշկները հաստատեցին հիվանդությունը՝ թոքախտ:

Բերայում կայացած մի երեկույթի մասնակից Ադամյանի մասին մամուլում գրեցին. «Եվ ահա բեմի վրա է պ. Ադամյան. պարզ հագուստովը, մազերը՝ ծածանուտ, միշտ համակրելի.. Ձայնն արդեն մարած է, սուր եւ նվաղուն շչյուններով կելլե կոկորդեն»: Եվ հենց այդ երեկո Ադամյանը բեմից դիմեց հանդիսատեսին. «Հարցրին մի անգամ մեծ Նապոլեոնին, թե ի՞նչ է պետք կանոնավոր պատերազմ մղելու համար: «Երեք գլխավոր բան,- պատասխանել է Նապոլեոնը,- առաջին՝ դրամ, երկրորդ՝ դրամ, երրորդ՝ դրամ»: Իսկ ես հարցնում եմ ձեզ. գիտե՞ք՝ ինչ է հարկավոր դերասանին՝ իր պաշտոնը խղճմտոք կատարելու համար: Նույնպես երեք բան՝ առաջին՝ ձայն, երկրորդ՝ ձայն, երրորդ՝ ձայն»: Նա չկարողացավ շարունակել ու լուռ հեռացավ բեմից…

1989-ի դեկտեմբերին Ադամյանն արդեն անկողնուց վեր կենալ չէր կարողանում: Նրա նյութական վիճակը չափազանց ծանր էր: Ադամյանը վաճառեց ներկայացումների ժամանակ հանդիսատեսից ստացած ոսկյա եւ արծաթյա նվերները: Դրանք էլ վերջացան: Հիվանդ դերասանի մտերիմների ամոթանքից հետո Պոլսի մեծահարուստները մի քանի ոսկի հավաքեցին եւ հանձնեցին նրան: Սակայն մի օր, լսելով, որ Ադամյանին երեկոները Բոսֆորի վրա նավակով շրջելիս տեսնողներ են եղել, կանչեցին Ադամյանին մի սրճարան եւ ասացին, թե այդ փողը տվել են ոչ թե զվարճանալու, այլ բուժվելու համար: Ադամյանի համար դա հերթական հարվածն էր. թոքախտավոր դերասանին բժիշկներն էին նշանակել Բոսֆորի առողջարար օդը:

1891-ի ապրիլին Ադամյանին հիվանդանոցից դուրս գրեցին եւ դա դերասանը վերագրեց իր ապաքինվելուն: Նա անգամ որոշեց մեկնել Իտալիա՝ բուժումն այնտեղ շարունակելու: Իրականում՝ նրան հիվանդանոցում պահելն այլեւս իմաստ չուներ. բժիշկները նրան տուն էին ուղարկել՝ մահանալու: 1891 թ.-ի հունիսի 3-ին դերասանը մահացավ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի