Ուղիղ եթեր
Օրակարգ 9 ամիս առաջ - 20:00 11-12-2025

Օրակարգ․ Ռոբերտ Քոչարյանն Ալիևի հետ հաղթողի դիրքերից է բանակցելու․ Արա Վարդանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքական գործիչ Արա Վարդանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Արա Վարդանյանի հետ զրուցել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամի նկատմամբ վստահության անկման պատճառների, իր հանդեպ հարուցված քրեական գործերի ու դատավճիռների, Հայ Առաքելական եկեղեցու դեմ կատարվող հարձակումների, դրանց շարժառիթների, հոգևորականների կեցվածքի, 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների, դրանց ճիշտ ձևաչափերով մասնակցելու անհրաժեշտության և արտաքին ուժերի հնարավոր միջամտության, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Արա Վարդանյանը նկատում է՝ Ռոբերտ Քոչարյանը Ալիևի հետ հաղթողի դիրքերից է բանակցելու։ «Հիմա այս վիճակում ի հայտ են գալիս մարդիկ, որոնք հայտարարում են, որ իրենք պատրաստ են ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը։ Իմ մոտ այդ մարդկանց՝ բոլորին, Հայաստանի Հանրապետության հասարակությանը կա մի պարզ հարց․ դուք ո՞ւմ եք տեսնում, ով կարող է նստել Ալիևի դեմ դիմաց և ոչ թե պարտված հայացքով նայել այլ հաղթողի հայացքով նայել և բանակցել Հայաստանի Հանրապետության շահերից։ Ես չեմ տեսնում, ցավոք սրտի, այլ մարդ կամ նախագահ Քոչարյանը»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ անգամ Հայաստանի ներկայիս պարտված վիճակո՞ւմ՝ Վարդանյանը պատասխանեց․ «Միանշանակ, բա հենց այս վիճակում է պետք մարդ, ով ունի գրանցած հաղթանակ, բա հենց այս վիճակում է պետք մարդ, ումից Ալիևը գոնե կաշկանդվելու է, որովհետև հասկանալու է, որ դեմը արդեն պարտված Նիկոլը չի»։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն արդեն նախկին է։

«Երբ որ անընդհատ ասում են նախկին-ներկա այդ վեճը, այդ վեճի մեջ նաև ընդդիմությունն իր մեղքը ունի, որ անընդհատ այդ վեճը բերում է ներընդիմադիր ինչ-որ խոսույթ: Ես չունեմ նման վեճ, մեր ժողովրդի գերակշիռ մասը չունի նման վեճ: Դա Նիկոլի բանն է, որը մենք չպետք է օգտագործենք, որովհետև ի վերջո Նիկոլը արդեն նախկին է»,- ասաց նա։

Առավել մանրամասն՝ հարցազրույցում․
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր