Ներքին 8 ամիս առաջ - 22:39 09-12-2025

Քիթս տակից կտրել էր, անջատել ոսկորից․ աղաջուր էի լցնում, ասում էին՝ պիտի դիմանաս. «ՍՄԱՐԹ ՄԵԴ»-ից տուժած քաղաքացի

Oragir.News-ին է դիմել «ՍՄԱՐԹ ՄԵԴ»-ից տուժած հաջորդ քաղաքացին՝ պատմելով, որ քթի վիրահատությունը մեծ պատուհաս է դարձել իր գլխին։

Քաղաքացի Գայանե Մեժլումյանը 2023 թվականին ցանկացել է շտկել քթի կառուցվածքի թերությունները, սակայն, իր խոսքով, «խայտառակ» վիրահատության է ենթարկվել կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մանասյանի կողմից։

«Երբ տեսա՝ ինչ օրն են ինձ գցել, զանգեցի, պահանջեցի իմ գումարը՝ 617 հազար դրամը, վերադարձնեն։ Բժիշկն ինձ ասաց՝ ոնց որ գնաք խանութ, ապրանք առնեք, հետո տանեք, հետ տաք։ Այսինքն՝ բժիշկը մարդուն համեմատում է ապրանքի հետ»,- պատմում է Գայանեն՝ հավելելով, որ նույնիսկ վճարման կտրոն չեն տվել իրեն, որ չկարողանա ինչ-որ բան ապացուցել։

«Իմ էպիկրիզի մեջ նշված է քթի ծայրի շտկում։ Հատուկ են այդպես նշել, որովհետև դրա արժեքն էժան է։ Նպատակը հարկային դաշտ չմտնելն է․․․ ես հասկանում եմ՝ ինչ մախինացիա են արել»,- պատմում է մեր զրուցակիցը։



Նկարագրելով իր ներկայիս վիճակը՝ Գայանե Մեժլումյանը նշում է, որ մինչ օրս սարսափելի վիճակում է, հաճախ է վերապրում կատարվածը և սթրեսի մեջ ընկնում․ «Առ այսօր ականջներս լավ չեն լսում, հազար բժշկի մոտ եմ գնացել, բուժումներ եմ ստացել, բայց խնդիրները մնացել են։ Վիրահատվելուց հետո, երբ գնացի տամպոնները հանելու, մեկը հանեց, մյուսը թողեց քթիս մեջ։ Նշանակեցին աղաջրով լվացում․ աղաջուրը լցնում էի քթիս մեջ․․․ ուրեմն, էդ տամպոնը ուռել է, դե պատկերացրեք՝ ինչ է կատարվում քթիս մեջ, ու ինձ ասում են՝ պետք է դիմանաս։ Հետո, իհարկե, «ֆռացրեցին»՝ ասելով, թե 14 օր պետք է մնար, բայց դա էդպես չի»,- վերհիշում է մեր զրուցակիցը՝ նշելով, որ թեպետ նախապես պայմանավորվել էր բժշկի հետ, որ՝ «կա՛մ ականջիցս պետք է վերցնեն կողաճառ, կա՛մ կրծքիս տակից, սակայն հա՛մ ականջիցս էր վերցրել, հա՛մ կրծքիս տակից»։

Նրա խոսքով՝ 3-4 ամիս քթի, շնչուղիների, գլխի հետ կապված շատ լուրջ խնդիրներ է ունեցել, տարբեր բժիշկների է դիմել, բայց խնդիրը մնացել է չլուծված։

«Դիմել եմ Առողջապահության նախարարություն, հետո տեսչական մարմին եմ գնացել, քննչական են ուղարկել, քրեական գործ են հարուցել, բժիշկներ են հրավիրել, որ բժշկի հետ զրուցեն՝ իմ գումարը վերադարձնի, արդյունքում ոչինչ չեն արել։ Էպիկրիզս էի ուզում, նույնիսկ դա չտվեցին»,- շարունակում է Գայանեն։

Նա այն կարծիքին է, որ նման կլինիկաներն ավելի շատ վնասում, քան օգնում են մարդկանց, ուստի պետք է փակվեն․ «Ինչքան քիչ մարդ տուժի, էնքան լավ»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Oragir.News-ին էր դիմել նույն կլինիկայից տուժած մեկ ուրիշ քաղաքացի։

Հավելենք՝ Oragir.News-ը զրուցել է նաև «ՍՄԱՐԹ ՄԵԴ» նորարարական վիրաբուժության կենտրոնի տնօրեն Մեսրոպ Մանասյանի հետ։ Ավելի ուշ կհրապարակենք նաև նրա մեկնաբանությունը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար