Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 17:00 22-11-2023

Պանիկա գցեցին, թե թուրքը վիզ է կտրել, ականջ է կտրել, մեկս մյուսին նայելով` վախից դուրս եկանք. արցախցի

62-ամյա Արևհատ Ներսիսյանը Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից է տեղահանվել։ Ասում է՝ պատերազմից հետո իրենց գյուղում կրակոցներ չկային, բայց իրենք զգոնությունը միշտ պահել են։

«Պատերազմը, որ սկսվեց, ես գործ էի անում, տալիս ասեցի՝ Մարետ, լսեցի՞ր կրակոցի ձայները, նույն սեպտեմբերի 27-ի նման էր, ուղղակի էս անգամ պանիկան էր շատ։ 1-2 օր մնացինք, մտածում էինք՝ հեսա կռիվը կդադարի, կգնանք մեր տները, կռիվը մեզ համար սովորական բան է։ Արցախում ապրող մարդիկ գիտեն, որ ամեն րոպե կարա կռիվ լինի եւ Արցախում պատերազմը չի ավարտվում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված կինը։

62-ամյա տիկին Արևհատի հարազատները սփռվել են Հայաստանով մեկ, ասում է՝ հեռու ենք, բայց բոլորս էլ կարողացանք փրկվել։

«Կրակում էին անդադար, կրակը որ դադարեց ուրախացանք, ինչ իմանայինք, որ էսպես պիտի լինի, որ գաղթական կդառնանք, մեր պապենական հողերը կթողնենք թորքին ու առանց հետ նայելու կգնանք։

Ախր վըչ մինը, լավ օրից չի տունուտեղը թորքին թողալ։ Սկզբում պանիկա գցեցին, թե թորքը վիզ է կտրել, ականջ է կտրել, մեկս մյուսին նայելով՝ վախից դուրս եկանք։Ամեն մարդ իրա խոխեքին փրկելու, իրա կյանքի մասին էր մտածում։

Ամեն մարդ իրա պրիզմայով պտի անցկացնի էդ ողբերգությունը։ Ինչ ասիմ, մեր տեսածը էս է, սարսափ ֆիլմ»,-շարունակում է արցախցի կինը։

Արևհատ Գրիգորյանի ընտանիքը անասնապահությամբ և հողագործությամբ է զբաղվել Արցախում։

62-ամյա կինն ասում է՝ մեզ համար ապրում էինք, մենք ուրիշի ձեռքին նայելու պետքը չունեինք։
«Մենք ոչ մի բանի կարիք չունեինք, մենք մեր աշխատանքով ապրում էինք մեր հողին կառչած։Ինչին ասես դիմացանք, որ հետո լավ լինի, և էդ լավ լինելու հույսով էլ 44-օրյայից հետո եկանք Արցախ»,-շարունակում է տիկին Արևհատը։

Արցախցի կինն ասում է՝ երազանքներ, մանկություն և մի ամբողջ ապրած կյանք է թողել Արցախում, բայց սիրտը ցավում է մարդկային կորուստների համար։

Հիմա Գյումրիում են ապրում, բայց մտքերը Արցախի իրենց տանն են, որտեղ էլ մնացել է սրտի մի մասը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ