Ներքին Միտք 10 ամիս առաջ - 17:35 30-11-2025

Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում մոտեցնում եք իր վերջնանպատակին, պիտի հայտարարի՝ «Հայաստանն Ադրբեջան է, և վերջ». Ամալյան

Դավիթ Ամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երկար դիմում կարճ հարցով…
«հարգելի», թող ինձ ների հարգանք բառը, նիկոլապաշտներ կամ նիկոլապաշտպաններ…

«անատամ» աղբախավի մարդու կենսաբանական տեսքով դեռ չբացահայտված կենդանիներ,

բարձրաստիճան և ոչ բարձրաստիճան պետական պաշտոնյաներ,
հանուն բիզնեսի լռող կամ սատարող գործարարներ,

անվտանգության աշխատակիցներ` սկսած իր իսկ անվտանգությունն ապահովողներից մինչև անվտանգային բոլոր գերատեսչական մարմինների շարքային և ոչ շարքային ծառայողներ,

ցավոք, նաև ինչ-ինչ պատճառներով դավանանքին դավաճանած հոգևորականներ,
«ինտելեկտուալ» խավի որոշ մոլորյալներ,
և ամենակարևորը՝ անտարբերներ…

Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում ձեր իսկ աջակցությամբ մոտեցնում եք իր վերջնանպատակին, պիտի հայտարարի «Հայաստանն ադրբեջան է, և վերջ»:

Հուսամ բոլորդ չէ, որ սպասում եք էդ օրվան, ցավոք, նկատում եմ, որ մեջներդ ոնց որ թե եռանդով սպասողներ կան… և, եթե էդպես ա, բա տղեքն ինչի՞ զոհվեցին, հանուն Հայաստանի՞, թե՞ հանուն դավաճանության…
Խնդրում եմ խորը մտածեք…

Ի՞նչ ա նշանակում ջերմեռանդորեն ձերբակալել մարդուն, իր դավանանքի առաջնորդ Վեհափառի անունը տալու համար…

Ես պատմությունից գոնե գիտեմ, որ շատ հայերի թուրքերը ձերբակալել են նույն «հանցանքի» համար:
Հա, ի դեպ, ասեմ, որ թուրքը դավաճան և անտարբեր չի սիրում, առավել ևս իր թշնամիների մեջ. օգտագործում ա, բայց չի սիրում…

Ցավում եմ, որ թվարկածս տեսակների մեջ ընկերներ կամ մտերիմներ ունեմ…
Հ.Գ. Աստված ձեր հետ, խաղաղ մնաք…»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը