Ներքին Տեսանյութ Արդի Մշակույթ 1 տարի առաջ - 21:00 08-12-2024

Արդի․ Մահը վաստակում են, ամեն ոչխարի հասու չէ մահը․ ես չեմ ուզում Փաշինյանը մահանա․ Դավիթ Ամալյան

Oragir.News-ը այսօր հյուրընկալել է երգիչ և երգահան Դավիթ Ամալյանին։

«Արդի» հաղորդաշարի շրջանակներում Դավիթ Ամալյանի հետ զրուցել ենք ազգային մշակույթի, նրա անձնական ողբերգության, կոնսերվատորիայի, հարկ վճարողին հերոսացնելու, Սրբազան շարժման և այլ թեմաների մասին։

«Վարչապետն ինձ համար վատ հատկանիշների ցուցասրահ է։ Իրեն ենթարկվողը ինձ համար դառնում է տգետի կամակատար»,- ասաց նա։

Ամալյանը լիահույս է՝ ժողովրդին կհաջողվի Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից։

Երգիչը մեզ հետ զրույցում անկեղծացավ և նշեց, որ տղայի մահվան մեջ մեղադրում է իրեն։

Հարցին, թե ո՞րն է ավելի ծանր՝ հայրենիքի կորուստը, թե որդու, Ամալյանը պատասխանեց․

«Սիրած արժեքները կշեռքի վրա չեն դնում»,- նկատեց մեր զրուցակիցը։

Երգահանն ասում է, որ չի ցանակնում տեսնել Նիկոլ Փաշինյանի մահը։

«Ես չեմ ուզում ինքը մահանա։ Համ տղես զոհվի համ ինքը մեռնի՞։ Մահը վաստակում են, ամեն ոչխարի հասու չէ մահը»,- նշեց Ամալյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում