Արտաքին 10 ամիս առաջ - 19:20 17-11-2025

Տարածաշրջանում բախման ռիսկն իսպառ վերացել է. PKK

Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) հայտնել է, որ իր ուժերը դուրս է բերել Իրաքյան Քուրդիստանի սահմանին գտնվող Զափ ճամբարից։ ՔԲԿ-ի հայտարարության մեջ նշվում է, որ նոյեմբերի 16-ին մինչ այդ «բախման ռիսկ ստեղծող ուժերը» տեղափոխվել են այլ վայրեր, արդյունքում այդ հատվածում բախման ռիսկն իսպառ վերացել է։

«ՔԲԿ»-ն այս քայլը որակել է որպես «խաղաղություն և ժողովրդավարական հասարակություն» գործընթացին աջակցող քայլ՝ ընդգծելով, որ շարունակում է իր քաղաքական որոշման նկատմամբ հավատարմությունը։ Կուսակցությունը վստահություն է հայտնել, որ այս քայլը կնպաստի «քրդական հարցի լուծմանը և Թուրքիայի ժողովրդավարականացման գործընթացին»։

Ավելի վաղ «ՔԲԿ»-ն արդեն հայտարարել էր Թուրքիայի տարածքից դուրս գալու որոշման մասին։ Բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի 2025-ի փետրվարյան կոչից հետո կուսակցությունը մայիսին ընդունել էր զինաթափման որոշում, իսկ հուլիսին Սուլեյմանիյեում կայացած խորհրդանշական արարողությամբ պաշտոնապես հայտարարել զենքերը վայր դնելու մասին։ Նույն գործընթացի շրջանակում հոկտեմբերին կազմակերպության որոշ ստորաբաժանումներ արդեն տեղափոխվել էին Իրաքյան Քուրդիստանի տարածք։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում