Ուղիղ եթեր
Միտք 4 տարի առաջ - 18:12 01-03-2022

Նեղուցները փակելուց հետո Թուրքիայի մտահոգությունները չեն վերացել

Ուկրաինական ճգնաժամը Թուրքիան շարունակում է օգտագործել՝ բարձրաձայնելու թաթարների, այսպես կոչված, իրավունքների ոտնահարման հարցը: Առհասարակ պաշտոնական Անկարան ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հատկապես 2014 թվականին Ղրիմի միացումից հետո թուրք-ուկրաինական հարաբերությունները կառուցում և երկկողմ շփումների գաղափարական հենքն ամրապնդում է թաթարական գործոնի հաշվին: Հետևապես զարմանալի չէ, որ ՌԴ հատուկ ռազմագործողության ընթացքում Թուրքիան առանձնահատուկ կարևորում է Ուկրաինայի տարածքում ապրող և պատերազմից տուժած թաթարների անվտանգությունը: Ըստ երկրի Արտաքին գործերի նախարարության՝ մի խումբ թաթարներ, այն է՝ 45 կին և երեխա, թուրքական կողմի նախաձեռնողականության արդյունքում Բուլղարիայի տարածքով փոխադրվել են Թուրքիա: Գործելով փափուկ ուժի քաղաքականության տրամաբանությամբ՝ փախստականներին անձամբ դիմավորել է Էդիրնեի փոխնահանգապետ Ալի Ույսալը և նահանգի Միգրացիայի վարչության ղեկավար Մուսա Աշլըօղլուն: Թեպետ Թուրքիա տեղափոխված թաթարների թիվը չափազանց փոքր է, սակայն այս ֆոնին բարձրացված անհամարժեք աղմուկն արդեն իսկ խոսում է այն մասին, թե թուրքական կողմի համար որքան էական է թաթարական գործոնը, որովհետև նույն հաջողությամբ Թուրքիան հայրենիք է փոխադրել Ուկրաիանայում գտնվող 5 հազար քաղաքացու, բայց հարկ է համարել առանձնացնել հենց թաթարներների էթնիկական խմբին: Հատկանշական է, որ Թուրքիան, օգտվելով առիթից, տեղեկատվական պատերազմում աստիճանաբար շահարկում ու քննարկման առարկա է դարձնում նաև էթնիկական հիմքով պայմանավորված այլ հակամարտություն՝ փորձելով իսլամ դավանող չեչենների հարցի ակտիվացմամբ սրել ինչպես ռուս-չեչենական, այնպես էլ Ռուսաստանի և տարագիր չեչենների փոխհարաբերությունները՝ ազգային շահերի տեսանկյունից վտանգավոր համարելով այն հանգամանքը, որ Կադիրովի զորաջոկատներն ակտիվորեն ներգրավված են Ուկրաինայի ապառազմականացմանն ուղղված գործողություններում:

Զուգահեռաբար ակտիվորեն շարունակվում է թուրքական արտադրության «Bayraktar TB 2» տեսակի հարվածային ԱԹՍ-ների գովազդը: Ռազմական անօդաչուի աշխատանքի լուսաբանումն առավել արդիական է դարձել ՌԴ-ի կողմից Ուկրաինայի օդային տարածքը ամբողջական վերահսկողության տակ վերցնելուց հետո: Այլ կերպ ասած, թուրքական համապատասխան գերատեսչություններն ու զանգվածային մեդիան իրենց առջև խնդիր են դրել ցուցադրելու զենքի արդյունավետությունը: Դա է պատճառը, որ թուրքական կողմը պարբերաբար հղում է կատարում Ուկրաինայի «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության հայտարարություններին՝ նշելով, որ մարտի 1-ի դրությամբ միայն Սումիի շրջանում «Bayraktar TB 2»-ի թիրախային հարվածների արդյունքում ուկրաինացի զինծառայողները զգետնել են հակառակորդի 96 տանկ, 20 «Գրադ» և ութ վառելիքի բեռնատար: Ակնհայտ է, որ անկախ ՌԴ զինուժի կողմից Ուկրաինայում օդային գերակայության հաջողություններից, Կիևը զգում է թուրքական ԱԹՍ-ների կարիքը, ինչը թույլ է տալիս պնդելու, որ թուրքական արտադրանքի վերաբերյալ ստեղծված կարծիքը միֆ չէ և կիլոմետրանոց շարասյուների առաջխաղացումը կասեցնելու տեսանկյունից ապացուցում է իր արդյունավետությունը: Այդ է պատճառը, որ Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վադիմ Պրիստայկոն հայտնել է, որ պահպանում են շփումները Թուրքիայի հետ՝ շարունակելու հարվածային անօդաչուների լրացուցիչ մատակարարումը: Դիվանագետը ընդգծել է, որ Թուրքիան տրամադրում է, սակայն մատակարարումը անհրաժեշտ մասշտաբների չի հասել՝ հավելելով, որ ուկրաինական կողմը համապատասխան քանակի դրոնային օպերատորներ ունի, որոնք այս պահի դրությամբ կրթություն են ստանում Թուրքիայում:

Առհասարակ, պետք է նկատել, որ ուկրաինական թեման պարալիզացրել է Թուրքիայի արտաքին և ներքին քաղաքականության օրակարգերը՝ մեկընդմերթ ընդունելով ծայրահեղ ու անադեկվատ դրևորումներ: Որպես օրինակ՝ սկսել է շրջանառվել նաև այն թյուր թեզը, թե Ուկրաինայի իրադարձություններն ուղղված են հենց Թուրքիայի դեմ: «Yeni Şafak» թերթի վերլուծաբան Յուսուֆ Քափլանի կարծիքով՝ այն զարգացումները, որոնք այսօր ծավալվում են Ուկրաինայում և նրա շուրջ, միտված են Թուրքիայի շրջապատմանն ու հզորության սահմանափակմանը, քանի որ Ռուսաստանն անհանգստացած է և ցանկանում է ճնշել Թուրքիայի վերելքը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին