Արտաքին 10 ամիս առաջ - 15:02 16-11-2025

Պուտինի և Թրամփի հանդիպումը հետաձգվել է, բայց շփումները շարունակվում են

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը որոշ ժամանակով հետաձգվել է, շփումները շարունակվում են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Պայմանավորվել են հանդիպել Բուդապեշտում, հետո հանդիպումը որոշ ժամանակով հետաձգել են։ Շփումներն այս առումով ընթանում են»,- ասել է Ուշակովը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։

Նրա կարծիքով՝ առաջնորդների հանդիպման վերաբերյալ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև սկզբունքային համաձայնության հասնելու դեպքում «շատ տեխնիկական և քաղաքական բարդություններ երկրորդ պլան են մղվում»:

ՌԴ նախագահի օգնականը նշել է, որ Մոսկվան ակտիվորեն զրույց է վարում ուկրաինական կարգավորման շուրջ այն ըմբռնումների հիման վրա, որոնք ձեռք են բերվել Անքորիջում:

«Մենք կարծում ենք, որ դա իսկապես լավ ճանապարհ է խաղաղ կարգավորման հասնելու համար»,- ասել է նա:

Նախագահի օգնականն ընդգծել է, որ Վաշինգտոնի կողմից պաշտոնական հերքում չի եղել, որ այդ պայմանավորվածություններն ու պատկերացումները չեն գործում: ԱՄՆ-ից շատ ազդակներ են ստացվում, և դրանցից ոմանք Ռուսաստանին «դուր են գալիս», իսկ մյուսները՝ ոչ, բայց «այս ամենի հիմքը Անքորիջն է»։

Ուշակովի խոսքով՝ Ալյասկայի բանակցություններից դժգոհ են Եվրոպայի շատ երկրներ, բայց ոչ բոլորը։ Դրանք դուր չեն գալիս նրանց, «ովքեր չեն ցանկանում խաղաղ կարգավորում, այլ ցանկանում են պատերազմը շարունակել մինչև վերջին ուկրաինացին», պարզաբանել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․