Արտաքին 3 տարի առաջ - 17:00 02-03-2023

Ուկրաինացի դիվերսանտների ներխուժման հետևանքով հետաձգվել է Պուտինի այցը Ստավրոպոլի երկրամաս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը տավրոպոլի երկրամաս չեղարկվել է՝ կապված ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի Բրյանսկի շրջանի տարածք ներթափանցելու հետ։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Комсомольская правда պարբերականը։

Հաղորդվում է, որ Բրյանսկի շրջանում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով տեղական իշխանությունները ստիպված են եղել հետաձգել Պուտինի այցը երկրամաս։ Ավելի ուշ ռուսական Риа Новости լրատվական գործակալությունը, հղում անելով Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությանը, տեղեկացրել է, որ Ռուսաստանի նախագահը առցանց ձևաչափով կմասնակցի ուսուցչի տարվա բացման արարողությանը։

«Պուտինը, կապված Բրյանսկի մարզում տիրող իրավիճակի հետ, չի մեկնի Ստավրոպոլի երկրամաս, այլ միջոցառումը կանցկացնի առցանց՝ ուսուցչի տարին բացելու համար»,- գործակալության տվյալներով հայտնել է Պեսկովը։

Բացի այդ Պեսկովը տեղեկացրել է, որ այսօր Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի նիստ չի նախատեսվում։

Միևնույն ժամանակ հայտնի չէ, թե երբ կկայանա Պուտինի աշխատանքային այցը Ստավրոպոլի երկրամաս։ Ակնկալվում է, որ այս հարցում հստակ որոշում կկայացվի, երբ պարզ դառնան Բրյանսկի մարզում տեղի ունեցած հարձակման մանարմասները։

Հիշեցնենք, որ բացի ուսուցչի տարվա բացման միջոցառումից, Ռուսաստանի նախագահը նախատեսում էր հանդիպել նաև Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովի հետ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ռուսաստանը հայտնում է, որ ուկրաինացի դիվերսանտները ներխուժել են Բրյանսկի շրջան, մինչդեռ Կիևն այդ լուրերը դասական սադրանք է որակում։





Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում