Արտաքին 4 տարի առաջ - 19:02 21-02-2022

ՌԴ զինվորականները հայտարարել են Ուկրաինայի հետ սահմանին հինգ «դիվերսանտների» սպանության մասին

Ռուս զինվորականները պնդում են, որ երկուշաբթի օրը Ռոստովի մարզում բախման մեջ են մտել զինված ջոկատի հետ, որոնք իբր հատել էին Ռուսաստանի սահմանը Ուկրաինայի տարածքից։ Նշվում է, որ սպանվել են հինգ «դիվերսանտներ», ռուս զինվորականներից զոհեր չկան։ Հարավային ռազմական օկրուգի հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ոչնչացվել են հետևակի 2 մարտական ​​մեքենաներ, որոնք իբր հատել են Ռուսաստանի սահմանը։ Մեղադրանքների համար դեռ ոչ մի ապացույց չի ներկայացվել։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն արդեն դրանք անվանել է «կեղծ լուրեր»՝ ասելով, որ ուկրաինացի զինվորականները չեն հատել Ռոստովի մարզի սահմանը։

Ինչպես հետևում է ռուսական հաղորդագրությունից, մարտը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ին, սակայն դրա մասին հաղորդագրությունը հրապարակվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15-ից հետո՝ մի քանի ժամ անց այն բանից, երբ ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է, որ երկուշաբթի առավոտյան Ուկրաինայի տարածքից արկն է արձակվել։ Ռոստովի մարզում ոչնչացվել է ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության սահմանապահ ծառայության կետը։ Իսկ մինչ այդ, ԴԺՀ-ի ղեկավար Դենիս Պուշիլինը խոսել էր «ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի»՝ ռուսական սահման ներթափանցման մասին։ Ենթադրյալ բախման վայրը ԴԺՀ-ի թիկունքում է։

Ինչպես ասվում է ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնի հաղորդագրության մեջ, ոչնչացված օբյեկտը գտնվում է ռուս-ուկրաինական սահմանից մոտ 150 մետր հեռավորության վրա։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ ԱԴԾ-ն նաև տեսանյութ է հրապարակել, որում իբր ցուցադրվում են հրետակոծության հետևանքները:

Կոնկրետ վայրը, որտեղ դա տեղի է ունեցել, չի հաղորդվում: ԱԴԾ տեղեկատվության անկախ հաստատում չկա։ Ուկրաինական կողմը հերքում է հրետակոծության փաստը և դրա մասին ռուսական հաղորդագրությունը որակում է սադրանք։

Փետրվարի 21-ին հայտնի է դարձել նաև, որ ԴԺՀ-ի տարածքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել՝ պոմպակայանի աշխատանքի դադարեցման և կենտրոնացված խմելու ջրի մատակարարման դադարեցման պատճառով։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Դոկուչաևսկի և Ելենովկայի ավելի քան 21 հազար բնակիչ, ինչպես նաև ավելի քան 50 սոցիալական հաստատություններ, այդ թվում՝ հիվանդանոցներ, մնացել են առանց ջրի։

Ուկրաինայի իշխանությունները հայտնում են անջատողականների գնդակոծության հետևանքով Լուգանսկի մարզի Շչաստյա քաղաքի բոլոր էլեկտրահաղորդման գծերի վնասման մասին։ Սրա պատճառով դադարեցվել են քաղաքում գտնվող ջէկ-ի աշխատանքները, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի անջատումների։

Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները հայտնել էին Ուկրաինայի տարածքից ռուսական տարածքի վրա արկերի խոցման մի քանի դեպքերի մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս լուրերը սուտ և սադրանք է անվանել։

Վերջին օրերին իրավիճակը Դոնբասի հակամարտության գոտում կտրուկ սրվել է։ Ռուսաստանի կողմից աջակցվող հանրապետությունները և Ուկրաինան մեղադրում են միմյանց հրետակոծության մեջ, այդ թվում՝ ծանր զինատեսակներով։ ԴԺՀ-ի ինքնահռչակ առաջնորդ Դենիս Պուշիլինը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Դոնեցկի շրջանի հարավում, իբր, մարտեր են ընթանում «ռուսական սահմանի մոտ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան