Ներքին 9 ամիս առաջ - 14:00 01-11-2025

Ցավալի է, բայց արդեն փաստ է. 2-րդ դասարանի «Մայրենի» գրքում ուղղագրական սխալ․ հեղինակն ընդունում է

2-րդ դասարանի «Մայրենի» դասագրքի 48-րդ էջում «ասաց» բառը գրված է ուղղագրական սխալով՝ «ասած» ձևով։

Oragir.News ահազանգած ծնողները հայտնում են, որ իրենց երեխաների մոտ նոր է ձևավորվում գիտելիքների պաշարը, և հատկապես այդ տարիքում սովորած յուրաքանչյուր բառն ու արտահայտությունը հեշտ են տպավորվում երեխաների մեջ։ Նրանց խոսքով՝ նման սխալների հետևանքները կարող են անդառնալի լինել, քանի որ արդեն սխալ ձևով սովորած բառը հետագայում դժվար է շտկել երեխայի գիտակցությունից։

Oragir.News-ը հաստատեց կապ գրքի հեղինակ Վաչագան Սարգսյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է նման կոպիտ սխալ թույլ տրվել։

Սարգսյանը նշեց, որ ինքը դեռ չէր նկատել սխալը և ընդունեց, որ նման վրիպակն անթույլատրելի է․

«Վրիպակ է, այն չի նկատվել, ցավալի է։ 2-րդ դասարանի գրքում վրիպակն անթույլատրելի է, բայց արդեն իրական փաստ է։ Այս պահին չեմ կարող ոչինչ անել, ցավոք։ Առաջին անգամ լսեցի, որ նման բան կա»,- նշեց նա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան