Մամուլ 11 ամիս առաջ - 07:55 10-10-2025

ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքական դաշտում լարվածությունը օրեցօր մեծանում է։ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ իշխանական թիմը կարծես անցել է հարձակման փուլ։ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները ՔՊ-ից փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հստակ հրահանգը մեկն է՝ ոչնչացնել բոլորին, ովքեր կարող են հաջորդ խորհրդարանում հայտնվելու անգամ փոքր շանսեր ունենալ: ՔՊ-ում հաճախ է քննարկվում «քաղաքական դաշտը մաքրելու» ռազմավարությունը՝ ընդդիմադիր եւ չեզոք գործիչների դեմ ուղղորդված արշավներով, մեդիահարձակումներով եւ հրապարակային վարկաբեկման փորձերով։ Պատահական չէ, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը անձամբ քննադատում էր Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին։ Վերջինս, հիշեցնենք, երեկ բավականին խոստումնալից մեկնարկ տվեց իր քաղաքական գործընթացներին՝ մամուլի ասուլիսում վստահությամբ պատասխանելով լրագրողների երբեմն սուր եւ ճնշող հարցերին։ ՔՊ-ի ներսում, մեր տեղեկություններով, հենց Թաթոյանի նման գործիչներն են ընկալվում որպես վտանգավոր մրցակիցներ։ Այդ իսկ պատճառով իշխանական բարձրաստիճան պաշտոնյաները սոցցանցերում եւ մամուլում հակաքարոզչական արշավ են սկսել: Քաղաքական վերլուծաբանները նկատում են՝ իշխանության վարքագիծը այլեւս հիշեցնում է ոչ թե մրցակցային, այլ ճնշման մոդել. ՔՊ-ն չի պատրաստվում հանդուրժել որեւէ այլընտրանք եւ պատրաստ է գնալ ամեն քայլի՝ մրցակիցներին քաղաքական դաշտից ուղղակի դուրս մղելու համար։ Իշխանությունը պատրաստ է ոչնչացնել բոլորին եւ ամեն ինչ, միայն թե մյուս տարի կարողանա պահպանել իշխանությունը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում